Կառավարության ընդունելությունների տանը չորեքշաբթի օրը հանդիսավոր պայմաններում Ազգային ժողովի նորընտիր անդամները ստացան իրենց պատգամավորական մանդատները: Հանդիսավորության պայմաններում մանդատները ստանալուց հրաժարել էին «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանության» կուսակցությունը երրորդ գումարման խորհրդարանում ներկայացնող անդամները:
«Ազգային միաբանություն»-ը համապատասխան գրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր ներկայացուցիչ Զավեն Պլուզյանին լիազորել էր ստանալ մանդատները, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը հրաժարվեց տալ դրանք՝ պատճառաբանելով, թե պատգամավորներն անձամբ պետք է ստանան մանդատները:
«Մանդատ տալն իրենց ուզելով չի», - «Ազատություն» ռադիոկայանին ավելի ուշ հեռախոսով ասաց խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը: - «Մենք մանդատներ ստացել ենք ժողովրդից»:
Իսկ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը այսպես մեկնաբանեց. - «Խնդիրը մանդատ ստանալու մեջ չէ: Խնդիրն այն է, որ արդեն իշխանությունները լկտիության այն աստիճանի են հասել, որ ժողովրդի տված մանդատը տալ-չտալու իրավասությունը իրենց են վերագրում: Սա խոսում է, թերեւս, ծայր աստիճան վտանգավոր զարգացումների մասին: Առանձին անձնավորություն նախագահի թելադրանքով իրեն իրավունք է վերապահում տվյալ պարագայում 105 հազար մարդու ձայնը հաշվի առնել, թե հաշվի չառնել: Բնականաբար, պատասխանատվության մեծագույն մասը ամբողջությամբ ընկնում է միայն եւ միայն Ռոբերտ Քոչարյանի վրա»:
Գեղամյանի խոսքերով, կուսակցությունը, այսուհադերձ, դիտորդի դեր չի ստանձնելու եւ մասնակցելու է երկրի անցուդարձին: Չհստակեցվեց, սակայն, թե «Ազգային միաբանության» պատգամավորները երբ ու ինչպես են ստանալու մանդատները եւ մասնակցելո՞ւ են արդյոք վաղը երրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին:
«Արդարություն» դաշինքը արդեն հայտարարել է, որ վաղվա նիստին չի մասնակցելու, իսկ մանդատները դաշինքի պատգամավորները ստանալու են ԿԸՀ-ից:
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի խոսքերով, քաղաքական կոալիցիայի որոշմամբ իրենց առաջարկված ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջարկելու են Գագիկ Մխեյանին (սոցիալական, բնության պահպանության եւ առողջապահության հանձնաժողով) եւ Մհեր Շահգելդյանին (պաշտպանության հանձնաժողով):
«Ինձ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Վաղը կլինեն ընտրություններ», - ավելացրեց Բաղդասարյանը:
Դաշնակցությունը գոհ է, որ առաջին անգամ երկրում կոալիցիա ստեղծելու քաղաքակիրթ ձեւ որդեգրվեց: Դաշնակցականները հպարտ են, որ նախաձեռնության հեղինակն իրենք են, ինչը, կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, շատ ավելի կարեւոր է, քան այս կամ այն պաշտոն ստանալը: Այդուհանդերձ, Դաշնակցությանը խորհրդարանում առաջարկվել է փոխխոսնակի պաշտոնը (ամենայն հավանականությամբ՝ ի դեմս Վահան Հովհաննիսյանի) եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղը, որը կզբաղեցնի Արմեն Ռուստամյանը:
Կարինե Քալանթարյան, Երեւան