Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է, թե «Լինսի» հիմնադրամը դադարեցրել է ՌԱՀՀԿ-ի ֆինանսավորումը


Շաբաթ օրը տարածած հաղորդագրությամբ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հերքում է, թե ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը «դադարեցրել է Կենտրոնի հետ տարիներ ի վեր հաստատված համագործակցությունը»:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ղեկավար Թաթուլ Մանասերյանը հայտարարել էր, թե «Լինսի» հիմնադրամը ՌԱՀՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցրել է քաղաքական դրդապատճառներով, իսկ այդ քայլին դիմել է՝ հետեւելով Հայաստանի իշխանությունների հորդորներին:

Այսօրվա հաղորդագրությամբ պնդելով, թե այդ տեղեկությունը «իրականությանը չի համապատասխանում», Կենտրոնի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. - «Լինսի» հիմնադրամը միշտ կայուն եւ առատաձեռն աջակցություն է ցույց տվել Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրերին: Նրա անգնահատելի հանձնառության մի մասն է ՌԱՀՀԿ-ի մասնագիտական գործունեության սատարումը: Մենք խորապես երախտապարտ ենք այդ զորակցության եւ վստահության համար եւ հիրավի հպարտ՝ տարիների ընթացքում ձեռք բերած մեր նվաճումներով»:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG