Մատչելիության հղումներ

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից ավելին


Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող շուրջ 2,3 միլիոն քաղաքացիների 50.35 տոկոսը:

Ընտրողների ամենացածր ակտիվությունը գրանցվել է մայրաքաղաքում, որտեղ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 39.3 տոկոսը: Ամենաբարձր ակտիվությունը, ըստ ԿԸՀ-ի, գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.8 տոկոս:

Սա շոշափելիորեն ավելի ցածր է անցած նախագահական ընտրություններում ընտրազանգվածի ակտիվությունից, երբ քվեարկության առաջին փուլին մասնակցել էր ընտրողների 62, իսկ երկրորդ փուլին՝ 63 տոկոսը, թեւե ընդդիմությունը այն ժամանակ պնդում էր, թե այդ թվերը ուռճացված են:

Ընտրացուցակներում ընդգրկվածների կեսից ավելիի մասնակցությունը քվեարկությանը կարեւոր է սահմանադրական հանրաքվեի համար, քանի որ բարեփոխումների փաթեթը ընդունվել կարող է միայն քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելիի քվեն ստանալու դեպքում՝ բայց ոչ պակաս, քան ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդի, այսինքն՝ շուրջ 800 հազար ընտրողի աջակցության դեպքում:

Ընտրացուցակներում եղած անճշտությունները, ըստ դատարանի միջոցով իրենց ընտրական իրավունքը վերականգնած մարդկանց թվի, նվազել են: Ըստ արդարադատության նախարարության, ընտրական իրավունքը դատարանի միջոցով վերականգնել է մոտ 4300 ընտրող, մինչդեռ նախագահական ընտրությունների առաջին փուլում նման մարդկանց թիվը հասնում էր 8000-ի:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG