«Մայիսի 25-ին ընտրիր քեզ արժանի պատգամավորին, այն կուսակցությանը, որին հավատում ես», - կոչ է անում այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Մի լսիր նրան, ով ասում է, թե ձայնդ ոչինչ չի որոշում, մի լսիր քո հոգնածության ու հուսահատության ձայնը: Մի լսիր անտարբերության ձայնը: Քո ձայնը, որ հնչեցնելու ես մայիսի 25-ին, հզոր ուժ է», - հավատացնում է թերթը: - «Քո եւ քեզ նմանների ձայներով է կազմվում մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, որի ընդունած օրենքները անմիջապես անդրադառնում են մեր բոլորի կյանքին»:
«Հայոց Աշխարհ» թերթի ամփոփմամբ, ավարտված քարոզարշավը աննախադեպ էր ծախսված գումարներով ու էժանագին պոպուլիզմով, եւ «դրամի ու մարտնչող պոպուլիզմի այս տարօրինակ սիմբիոզը քարոզարշավին հաղորդեց ավելի շուտ ոչ թե քաղաքական պայքարի, այլ քաղաքական շոուի տեսք»: Ամեն դեպքում՝ «մասնակիցների աննախադեպ ակտիվության պայմաններում անցած քարոզարշավը ուրվագծեց Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե ամբողջական պատկերը: Անկախ նրանից, թե որքանով է այն համապատասխանում մեր ճաշակին ու պատկերացումներին, վաղը ընտրություն ենք կատարելու ասպարեզում առկա ուժերից», - սահմանվում է «Հայոց Աշխարհ»-ում:
«Լավ, իսկ օրենքներն ո՞վ է գրելու», - ուրվագծվող լինելիքի ֆոնին հարց է դնում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «131-ից քանի՞սն են կարողանալու օրենք գրել: Մանավանդ այնպիսի օրենք, որով ապրես, ոչ թե որի պատճառով մեռնողին երանի տաս»: Մեկնաբանը ներկայացնում է այսպիսի մի հաշվարկ. - «131-ից հանեք այն խումբը, որ ներկայացնելու են այս կամ այն հզորի հովանավորյալները: Հանեք, որովհետեւ նրանք օրենք չեն գրելու, այլ կատարելու են իրենց բարերարի պատվերը: Մնացած թվից հանեք նաեւ այն խումբը, որը ներկայացնելու է ֆինանսական, տնտեսական, առեւտրային կապիտալը: Հանեք, որովհետեւ նրանք, եթե օրենք էլ գրեն, ապա միայն իրենց շահերից բխող հոդվածներով: Մնացած թվից հանեք ներկուսակցական խարդավանքների արդյունքում համամասնական ցուցակներում հայտնված պատահական մարդկանց, թաղային հեղինակություններին, երկերեսանի, ստախոս, անբան, քծնող, գցող, խմբից խումբ թռնող, անսկզբունք, պատեհապաշտ, գող, ավազակ, օրենքից թաքնվել ցանկացողներին: Իսկ հիմա հաշվեք, թե տակն ի՞նչ մնաց: Իսկ հիմա ասացեք, այդ մնացածներով օրենք գրել կլինի՞: րելուց հետո այդ օրենքը կգործի՞: Դե, ուրեմն, որոշեք՝ ում եք ձայն տալու»:
«Քարոզարշավն ավարտվեց: Ժամանակն է, որ ընտրողը ապավինի ընտրելու իր սեփական կարողություններին: Գուցե կարող է թվալ, թե դա հեշտ գործ չէ: Իրականում դժվար էլ չէ», - վստահեցնում է «Օրրան» թերթի մեկնաբանը: - «Ընդամենը պետք է մի քիչ մտածել եւ ճիշտ ընտրություն կատարել: Ի վերջո, չափանիշերը խիստ հստակ են: Եթե որեւէ մեկը գոհ է տվյալ պահին երկրում ձեւավորված իրավիճակից եւ մասնավորապես իր կյանքից, ապա քվեն տալիս է տվյալ պահին իշխանության լծակներին տիրապետող կուսակցությանը կամ կուսակցություններին: Հակառակ պարագայում քվեն շնորհվում է ընդդիմությանը... աշխատեք հնարավորինս ճնշել նախընթաց քարոզարշավից ստացված՝ առանց բացառության բոլոր տպավորությունները եւ մի որոշ ժամանակ լրջորեն ծանր ու թեթեւ անել աշխարհի (տվյալ դեպքում՝ հանրապետության) բանը», - խորհուրդ է տրվում «Օրրան»-ում:
«Գոլոս Արմենիի» թերթը խորհուրդ է տալիս մեկ անգամ եւս հիշել, որ ամենուր ու բոլոր ժամանակներում ամեն ժողովուրդ արժանի է իր խորհրդարանին, կառավարությանն ու նախագահին: Եվ ինչքան էլ խոսվի կեղծիքների մասին՝ կեղծարարներին, ի վերջո, դրսից չեն հրավիրում: «Այդ մենք ենք կեղծում, մենք ենք վաճառում մեր ձայները եւ արդյունքում ստանում ենք այն, ինչին արժանի ենք», - ընդգծում է «Գոլոս Արմենիի»-ին՝ նաեւ մատնանշելով. - «Մեր ընտրությամբ են մեր մասին դատելու, իսկ հրաժարումը կամքի արտահայտությունից նույնն է, թե հրաժարվես ժողովրդավարությունից, մարդկային ու քաղաքացիական ամենակարեւոր իրավունքից»:
«Քաղաքական ուժերը նախընտրական այս շրջանում իրենց այնպես էին պահում, կարծես թե իսկապես աշխարհի վերջն է գալիս, բայց մայիսի 25-ին պարզապես հաջորդելու է մայիսի 26-ը», - ընթացքին հանգիստ նայելու է տրամադրված «Առավոտ» թերթը: - «Իսկ դա նշանակում է, որ խոստումներն ու հեղափոխական կոչերն այնպես շուտ են մոռացվելու, կարծես չեն էլ եղել», եւ շատ հավանական է՝ հիմա անհաշտ հակառակորդ թվացողներն էլ հաշտվեն ու անցնեն իրար մեջ անվերջ ինչ-որ բաներ կիսելու՝ իրապես իրենց սրտամոտ բանուգործին:
Վաչե Սարգսյան