Մատչելիության հղումներ

Ցեղասպանությանը նվիրված գրքի իսպանացի հեղինակը Հայաստանում


Իսպանացի գրող, մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ Գոնսալե Գուարշի վերջին վեպը՝ «Հայկական տոհմածառը», նվիրված է Հայոց Ցեղասպանությունը: Այս օրերին Հայաստանում գտնվող գրողին ընդունել է Հայաստանի նախագահ Քոչարյանը:

«Այս գրքով ես ցանկացել եմ իսպանացի ժողովրդին տեղյակ պահել հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մասին», - նախագահի հետ զրույցում ասել է իսպանացի գրողը՝ ավելացնելով, որ իր գիրքը պատմությունը փաստաթղթի վերածելու փորձ է՝ նոր սերունդների կողմից զոհերի հիշատակի պահպանման համար:

Գրքի միայն նախաբանն է առայժմ թարգմանվել ու տպագրվել «Գրական թերթ»-ում: Այդ նախաբանը գրել է Իսպանիայի գերագույն դատարանի անդամ, գլխավոր դատաքննիչ-դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը: «Հայոց ցեղասպանության մասին պատմական նովել գրելը մեր պարտքն է դաժանությամբ սպանված 1,5 միլիոնից ավելի հայերի հանդեպ, ինչը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կարող է համարվել», - գրել է նա:

Իսպանացի գրողի վեպը պատմում է ցեղասպանության բովով անցած մի հայ ընտանիքի մասին է, որի պատմությունը նույնանում է հայ ժողովրդին բաժին ընկած դառը ճակատագրի հետ:

Գրողների միությունում հայ գրողների հետ հանդիպման ժամանակ Գոնսալե Գուարշը ասաց» - «Շատ կարեւոր է, որ այս գիրքը հնարավորություն կտա իսպանախոս ժողովուրդներին եւ երկրներին ճանաչել Ցեղասպանության իրական պատճառները»:

Հանդիպմանը ներկա մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանը տեղեկացրեց, որ իսպանացի գորղը այժմ աշխատում է Սողոմոն Թեհլերյանին նվիրված վեպի վրա:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG