Երեւանում այսօր կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործանախարարների 8-րդ հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կրկին բարձրաձայնեցին իրենց տեսակետները տնտեսական համագործակցության վերաբերյալ:
Արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ-Կուլիեւը, անդրադառնալով Հայաստանի շրջափակմանը, ասաց. - «Հայաստանի ներկայիս դժվարությունները չեն առաջացել այլ երկրների պատճառով , այլ՝ այն քաղաքականության, որը Հայաստանը վարում է իր հարեւանների նկատմամբ»:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ի պատասխան ասաց, թե մենք էլ կարող ենք ասել, թե «Ադրբեջանի վարած քաղաքականության հետեւանքով է այս իրավիճակը ստեղծվել: Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր կան հակասություններ»:
Այդ հակասությունների կարգավորումը Ադրբեջանը, փոխարտգործնախարար Մամեդ-Կուլիեւի խոսքերով, տեսնում է բացառապես սեփական տարածքային ամբողջականության վերականգնման հիմքի վրա: Այս դիրքորոշումը առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում է ադրբեջանական կողմը:
Երկու նախարարներն էլ խոսեցին Ջուղայի հայկական գերեզմանատան մասին: Այստեղ խաչքարների ոչնչացմանը անդրադառնալով, Մամեդ-Կուլիեւը ասաց. - «Դա մտացածին հարց է, քանի որ մենք էլ կարող ենք ի պատասխան խոսել օկուպացաված տարածքներում կատարված ավերումների մասին»: Վարդան Օսկանյանը հակադարձեց, թե Հայաստանն էլ ունի լուրջ փաստարկներ, որ Ադրբեջանի տարածքում ոչնչացվում են հայկական հուշարձանները՝ ներառյալ խաչքարերը:
Իսկ բուն հանդիպումը, որին ՍԾՏՀ 11 երկրների արտգործնախարարներից ընդամենը 2-ն էր ներկա՝ Իրակլի Մենաղարիշվիլին եւ Վարդան Օսկանայանը՝ սկսվեց վերջինիս՝ իբրեւ կազմակերպությունում նախագահողի բացման խոսքով:
Վարդան Օսկանյանը անդարադարձավ Միջին Արեւելքի կացությանը՝ ասելով, թե «Իրաքի շուրջ արագորեն փոփոխվող իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս եւ վախ ու հույս է ներշնչում»:
«Մենք կցանկանայինք», - ասաց Օսկանյանը, - «տարածաշրջանում որոնել այնպիսի լուծումներ, որոնք կխթանեին ներգրավվածությունն ու կնվազեցնեին թշմամանքը»:
ՍԾՏՀ-ում նախագահությունը հաջորդ կես տարվա ընթացքում Հայաստանը փոխանցեց Ադրբեջանին:
Արմեն Զաքարյան, Երեւան