Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքի վարկանիշն այսօր ամենաբարձրն է


Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցության՝ առանձին մարզերում, գյուղերում եւ քաղաքներում անցկացրած հարցման համաձայն, այսօր ամենաբարձ վարկանիշն ունի «Արդարություն» դաշինքը:

Ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հարյուրից ավելի կուսակցություններից առանձնացնելով 3 ավանդական (Դաշնակցություն, ՀՌԱԿ եւ Հնչակյան) եւ 2 պետական կառավարման փորձ ունեցող կուսակցությունները (Կոմկուսն ու ՀՀՇ-ն), ավելացրեց. - «Դրանց կողքին առաջ են քաշվում, երեւում են բոլորովին, նոր կուսակցություններ: Դրա օրինակն է «Արդարություն» բլոկը, որը այսօր առաջին գիծն է զբաղեցնում կուսակցությունների ռեյտինգում»:

«Ազգային Ժողովում անկասկած «Արդարութուն» դաշինքը ներկայացված կլինի շատ լուրջ», - շարունակեց Պողոսյանը: - «Հանրապետական կուսակցությունը շատ լուրջ ներկայացված կլինի»: Ընդ որում, նրա խոսքերով, «Արդարություն» դաշինքը ոչ մի վարչական ռեսուրս չունի եւ դրան կհասնի միայն հեղինակությամբ, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ «ավելի շատ վարչական ռեսուրսի շնորհիվ»:

Պողոսյանի կանխատեսմամբ, այս պահի դրությամբ «Արդարություն» դաշինքին կհաջողվի խորհրդարանի 131 տեղերից ստանալ 40-ը, Հանրապետական կուսակցությանը՝ 60-ը:

Մնացած տեղերը կբաշխվեն, ըստ Պողոսյանի, Դաշնակցության, «Օրինաց Երկրի» («շատ ավելի քիչ տեղերով»), ՀԺԱՄ-ի, «Հզոր Հայրենիք»-ի եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության միջեւ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG