Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը դժգոհ է ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով անցած տարի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում մայթերի սալահատակումն իրականացրած կապալառուների աշխատանքի որակից:
«Մեր Երեւան քաղաքը շատ է մաշվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը՝ ընդունելով, որ քաղաքի փողոցները, բացառությամբ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված մի քանի կենտրոնական փողոցների, երբեք նման վատ վիճակում չեն եղել: «Աննախադեպ ցուրտ ձմեռը եւ տեղացած առատ ձյունը ամբողջությամբ շարքից հանել են Երեւանի փողոցները», - ասաց նա:
Ամբողջությամբ քայքայվել են նաեւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով անցած տարի սալահատակված մայթերը՝ մասնավորապես Օպերային թատրոնի շրջակայքում:
Ռոբերտ Նազարյանը այսօր զղջում է, որ շտապողականության ու գործընկերների սխալ ընտրության պատճառով նույն գործը՝ մայթերի սալահատակումը որոշ տեղերում ստիպված են լինելու երկրորդ անգամ կատարել: Պատճառներից մեկն էլ, ըստ քաղաքապետի, փորձի պակասն է, քանի որ վերջին 15 տարվա ընթացքում մայրաքաղաքում նման ծավալի աշխատանքներ չէին կատարվել:
«Համապատասխան տույժ ու տուգանքներ նախատեսել ենք այդ շինինդուստրիայի գործարանների նկատմամբ, վճարումները չենք կատարել, բոլոր տեսակի տնտեսական, իրավական ազդեցությունները կատարել ենք: Բայց ունենք փաստ, որի հետ պետք է հաշվի նստենք եւ վերացնենք», - ասաց Նազարյանը՝ ավելացնելով, թե որեւէ փողոց դեռեւս քաղաքապետարանի համապատասխան կառույցի կողմից կապալառուներից չի ընդունվել շահագործման: Չի վճարվել նաեւ աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի 20 տոկոսը:
«Մրցութային պայմանագրի պահանջն է», - բացատրեց քաղաքապետը: - «Պետք է լիարժեք եւ բարձր որակի աշխատանք հանձնեին, որպեսզի ամբողջ գումարը ստանային»:
Ռոբերտ Նազարյանը խոստացավ, որ այդ տարի բոլոր նկատված թերությունները կշտկվեն նույն կապալառուների կողմից:
«Լինսի» հիմնադրամի միջոցներով փողոցների վերանորոգման աշխատանքները այս տարի շարունակվելու են: Մրցույթի տվյալները կամփոփվեն ապրիլի 11-ին: Այս երկրորդ փուլի ընթացքում «Լինսի» հիմնադրամից կծախսվի եւս 8 մլն դոլար եւ ընդհանուր գումարը կկազմի 14 մլն 400 հազար դոլար:
Քաղաքապետը խոստացավ նաեւ, որ այս անգամ թերություններ չեն լինի: Անցած տարի «աչքի ընկած» կապալառուները այս տարի ոչ մի դեպքում չեն հաղթի մրցույթում:
Բացի «Լինսի» հիմնադրամի միջոցներով քաղաքի մի շարք փողոցների կապիտալ վերանորոգումից, մասնակի վերանորոգումների է ենթարկվելու փողոցների 132 հազար քառակուսի մետր տարածք, ինչի նպատակով կծախսվի 440 մլն դրամ՝ 5 անգամ ավելի, քան նույն նպատակներով ծախսվել է անցած տարի:
Շաքե Ավոյան, Երեւան