Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր, դիմող կողմի միջնորդությամբ, մինչեւ ապրիլի 5-ը հետաձգեց անցած նախագահական ընտրությունների անդյունքները անվավեր ճանաչելու պահանջով նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննումը:
Ստեփան Դեմիրճյանի շահերը ներկայացնող փաստաբան, նախկինում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աշոտ Սարգսյանը դիմումի քննությունը հետաձգելու միջնորդությունը հիմնավորեց փաստով, որ երկրի գլխավոր դատախազությունից, դատարանների նախագահների խորհրդից ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջված փաստաթղթերից երկուսը դիմող կողմին տրամադրվել է միայն երեկ՝ ապրիլի 2-ին:
«Երկու տեղեկանքներում նշված տվյալները ուսումնասիրելու եւ դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը արտահայտելու համար հարկավոր է որոշակի ժամանակ», - ասաց Աշոտ Սարգսյանը: Թեեւ դիմող կողմը միջնորդում էր նիստը հետաձգել մինչեւ ապրիլի 7-ը, Սահմանադրական դատարանը որոշեց հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 5-ին:
Աշոտ Սարգսյանը եւս մի քանի միջնորդություն ներկայացրեց, այդ թվում՝ որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովներից պահանջվեն կնիքները կամ՝ ապահովվի դրանց անձեռնմխելիությունը: «Ես ունեմ հիմքեր չվստահելու ԿԸՀ-ին», - ասաց նա: Նա միջնորդեց նաեւ, որպեսզի ոստիկանությունից պահանջվի տեղեկանք նախագահական ընտրությունների երկու փուլերի քվեարկության օրը արձանագրված իրավախախտումների մասին: Սահմանադրական դատարանը բավարարեց կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները:
Սահմանադրական դատարանում թեկնածուի դիմումը ներկայացնելու եւ դրան առնչվող այլ տեղեկությունների մասին զեկուցելու պատասխանատու գործը հանձնարարված էր Եվրոպական դատարանի նորընտիր անդամ Ալվինա Գյուլումյանին: Դեմիրճյանի շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը պնդեց, թե Գյուլումյանը իրավունք չունի Սահմանադրական դատարանում իր պարտականությունները շարունակելու, քանի որ ընտրվել է Եվրոպական դատարանի անդամ: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ փաստարկելով, թե իր նոր պատրականություններին Գյուլումյանը անցնելու է միայն նոյեմբերին:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ալվինա Գյուլումյանը ասաց, թե չի կարծում, թե Ստրասբուրգում իրեն «հեշտ աշխատանք է սպասում»:
Հայաստանցիները եվրոպական դատարան են դիմելու այն դեպքերում, երբ խախտված կլինեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում եւ դրան կից արձանագրություններում ամրագրված իրենց իրավունքները՝ երբ երկրի ներսում դատական ատյաններում սպառված կլինեն դրանք պաշտպանելու բոլոր հնարավորությունները: Այսինքն՝ քաղաքացին իր երկրի, պետության դատարանների դեմ է բողոքելու միջազգային ատյանին: Հարցին, թե ինչն է ավելի կարեւոր՝ երկրի հեղինակությո՞ւնը, թե՞ քաղաքացու շահերը պաշտպանելը, Գյուլումյանը պատասխանեց. - «Պետության հեղինակությունը, վարկանիշը պաշտպանվում է նրանով, երբ վերացվում է իրավունքի խախտումը... Ուստի ես չեմ գտնում, որ եթե Եվրոպական դատարանը գտնի, որ որեւէ իրավունքի խախտում է մեր երկրում եղել, դրանով պետության վարկը պետք է ընկնի»:
Կարինե Քալանթարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան