Եվրամիության խորհրդարանական վեհաժողովի՝ երեկ սկսված լիագումար նիստում Հայաստանում անցած նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավար, լորդ Ռասել Ջոնսթոնի ներկայացրած զեկույցում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը գնահատվել է «ոչ ավելի լավ, քան առաջին փուլը»:
Զեկույցն ընդունվել է ի գիտություն: Հույս է հայտվել նաեւ, որ Հայաստանի իշխանությունները նկատի կառնեն հնչած քննադատությունն ու առաջարկությունները եւ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրական գործընթացը կհամապատասխանեցնեն ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին:
Ընտրախախտումներ եւ կեղծիքներ, ըստ ներկայացված զեկույցի, եղել են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում: Հայաստանի պատվիրակներն իրենց ելույթներում նշել են, թե արձանագրված ընտրախախտումները չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, ընտրախախտումները «փոքրաթիվ արկածախնդիրների ձեռքի գործ են», ովքեր «արջի ծառայություն» մատուցեցին նախագահ Քոչարյանին:
Քննարկման ընթացքը բացահայտեց Եվրախորհուրդի՝ ոչ թե Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, այլ երկրին դեպի ժողովրդավարական արժեքները արագորեն շարժվելու կոչ անելու միտումը: Պատահական չէ, որ վերջնական փաստաթղթում արձանագրվեց. Եվրախորհուրդը ուշադրությամբ հետեւելու է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին՝ Հայաստան կգան Եվրախորհրդի շուրջ երեք տասնյակ պատգամավորներ:
Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ