Մատչելիության հղումներ

Ռոքեւաշխարհի աստղերը դեմ են իրաքյան պատերազմին


Bidza Rocker
/ռադիոէսսե ռոքեւնեւռոլի մոտիվներով/

Բոլոր ժամանակներում մարդիկ պատերազմել են, ամեն սերունդ իր կռիվն ունի, ամեն կռիվ՝ իր երգիչը: Սակայն պատերազմներն ունեն նաև թշնամիեւերգիչներ, նրանք դիմում են խրամատներում վախից չորացած ջահել տղաներին, ասում՝ "Դեհ, վե՜րջ տվեք էդ ձեր հիմար կռվին":

Ես հպարտ եմ ռոքի համար, որովհետև ռոքեւաշխարհի ամեաազնիվ և տաղանդավոր աստղերը միշտ դեմ են պատերազմներին: Այդպես էր թե՜ տասնամյակներ առաջ՝ Վիետնամի օրերին և թե՜ այսօր:

Ռոքի տարեց սիրահարները լսել են Վուդսթոքում Ջիմի Հենդրիքսի ձայնագրությունը, հանճարեղ կիթառահարն իր հայրենիքի օրհներգը դարձրել էր պայթող ռումբերի և հրթիռների դաժան սիմֆոնիա: Բայց ոչ միայն Ջիմին էր բողոք հայտնել:

1971 թվականի դրությամբ Վիետնամի պատերազմում արդեն 45 հազար ամերիկացի էր զոհվել, և այդ ժամանակ սիրո երգիչ, կանանց կուռք Մարվին այը պատերազմի դեմ երգեց: Հակապատերազմական երգեր են հեղինակել ՅուեւԹուն, Բոբ Դիլանը, Մեթալիկան, Էլվիս Քոսթելլոն, Քրիդենսը, ավագ և ջահել սերնդի հարյուրավոր կատարողներ:

Ռոքեւաստղերը, նականբար, չեն պաշտպանում բռնապետ Սադդամին, սակայն կոչ են անում՝ դադարեցնել իրաքյան պատերազմը:

Բիձա Ռոքեր, մարտ, ՁՕՕՅ թ.
bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG