Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկելու է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը


Այս շաբաթ հրավիրված արտահերթ նստաշրջանը քննարկելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը պետք է հանրաքվեի դրվի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Անակնկալներ չեն լինի», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որն աշխատել է այդ նախագծի մշակման երկու-֊երեք տարիների ընթացքում բոլոր հանձնաժողովներում:

Նախագծում շուրջ հարյուրից ավելի առաջարկ կա, որոնց կեսն ընդունվել է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց այս հարցով նախագահի ներկայացուցիչ, Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը, դրանք ներկայումս վերջնական տեսքի են բերվում:

Ընդդիմությունը առաջարկվող փոփոխությունները սոսկ «կոսմետիկ» է համարում: Սահմանադրության այլընտրանքային՝ խորհրդարանական կառավարում առաջարկող նախագիծը հեղինակները հանել էին քվեարկությունից՝ դժգոհելով, որ այս երկու նախագծերի հաջորդաբար քննարկման եւ քվեարկության պայմանավորվածությունը չհարգվեց:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG