«Չեմ եմ կարծում, որ ընտրություններ կեղծելը, ընդհանրապես, որեւէ երկրի, որեւէ ազգի մենթալիտետի հետ կապ ունի», - հայտնի ակնարկների առնչությամբ «Օրրան»-ի թղթակցին ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը: Հայաստանի պաշտոնյաների նման մեկնաբանություններին մամուլում տարակուսանքով է շարունակում արձագանքել եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան: Վերջինս նաեւ ընդգծում է. - «Մեզ համար ամենակարեւորը ոչ թե որեւէ երկրի պատժելը կամ նրան ծանր հետեւանքների բերելն է, այլ մեզ համար ամենակարեւորը սատարելն է այդ երկրին եւ այնպես անել, որ նա կարողանա շարժվել ժողովրդավարության ճանապարհով: Մենք համարում ենք, որ եթե կիրառվեն ինչ-որ միջոցներ, ապա առաջին հերթին տառապելու է ժողովուրդը»:
«Առանց ժողովրդավարության չի ստացվի» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթն այսօր խտացնում է. - «Քոչարյանը հաջողացրեց կրկին նախագահ դառնալ։ Շնորհիվ իր ճարպիկ թիմի անազնիվ գործարքների ու կեղծիքների, շնորհիվ վարչական ողջ ռեսուրսի օգտագործման։ Այսքանից հետո դժվար է մեղադրել ընդդիմությանը՝ երկրի կայունությունը սեփական քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ... Երբ սկսում ես փնտրել ապակայունացման մեղավորին, կամա-ակամա կանգ ես առնում երկրի առաջին դեմքի՝ ժողովրդավարական օրենքների երաշխավորի վրա։ Ո՞վ է մեղավոր, որ, ինչպես ինքը՝ Քոչարյանն ասաց, Հայաստանում նախագահական ընտրություններն անցան բազմաթիվ խախտումներով։ Եթե ընդդիմությունը հիմա ոչ մի հանրահավաք էլ չանցկացնի, մամուլն էլ ընտրակեղծիքների մասին ոչ մի բան չգրի, միեւնույն է, վիճակը դրանից չի կայունանա: Նախորդ տարիների փորձը ակնհայտորեն ցույց է տալիս, որ բազմաթիվ ներքին եւ արտաքին պատճառներով Հայաստանում հնարավոր չէ կայուն ավտորիտար ռեժիմ հաստատել»:
«Հայկական ժամանակ»-ի հայացքով, հիմա ընդդիմությունը հաջող գործնական ընթացքի մեջ է, «կարծես կարողանում է հարաբերական հեշտությամբ իր համար անհրաժեշտ որոշումներ կայացնել». - «Եվ դիտորդները սա կապում են այն փաստի հետ, որ ընդդիմադիր դաշտում որոշումների կայացման պրոցեսից, ըստ էության, ամբողջովին մեկուսացված են Արտաշես Գեղամյանը եւ Աշոտ Մանուչարյանը»: «Հայաստանի Հանրապետություն» թերթի գնահատականներով, ընդդիմության գործողություններում ակնհայտ է Սահմանադրությունը խախտելու միտվածությունը: «Ընդդիմությունը շարժվում է ձեռքը փրփուրներին գցելու ճանապարհով, բայց չի կարելի երկրի անունը մրոտելով զբաղվել՝ փրփուրների մեջ փրկություն գտնելու համար», - խրատում է այս թերթի մեկնաբանը՝ նաեւ ձեւակերպելով. - «Ընդդիմադիրները առ այսօր էլ պիտի շնորհակալ լինեն պետական զանգվածային լրատվամիջոցներին, որ նրանք հնարավորինս մեծահոգաբար են մոտեցել ընդդիմադիրների պետականազուրկ պահվածքին»:
Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որի գնահատականով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թե' Ռոբերտ Քոչարյանը, թե' նրա թիմը շատ լավ են աշխատել, հաղթանակը շատ համոզիչ է, իսկ խախտումները՝ ոչ էական, «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում միաժամանակ կարծիք է հայտնում, թե իշխանությունները պետք է շատ լուրջ եզրահանգումներ անեն՝ կազմակերպական, կադրային եւ, ի վերջո, քաղաքական: Վահան Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրատարածքներում կուսակցական թեկնածուները կձախողվեն «փողի տոպրակների» հետ մրցակցությունում եւ ակնարկում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վերեւից պիտի ասի՝ չի կարելի: Մթնոլորտի առումով Դաշնակցության ներկայացուցիչը արձանագրում է. - «Եթե նախորդ տարիներին մարդիկ իրենց ձայնը վաճառում էին ամաչելով ու թաքուն, հիմա ամբողջ գյուղերով են առեւտուր անում: Մանդատների համար պայքարը կարող է վերածվել պարզունակ առուվաճառքի»:
«Եթե մարդը մի քիչ սոված է, եւ նրա որեւէ կարիքը հոգալու համար առաջարկ է արվում, նա իսկույն դառնում է բացիլակիր», - այսօր իր հերթին «Հայոց Աշխարհ»-ում ձեւակերպել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: - «Այդ թաղային հեղինակությունները, այդ վիրուսակիրները մտնում են ընտանիքներ եւ մարդիկ չեն կարող չգայթակղվել... Ժողովրդի ցրիվ տալը, բաժան-բաժան անելը այնպիսի չափերի է հասել, որ ժողովուրդը նույնիսկ իր գնահատած մտավորականին միարժեքորեն չի կարող իր ձայնը տալ, որովհետեւ, միեւնույն է, մտնելու են նրա բնակարանից ներս եւ նորից նրան կաշառելու են»։ Ռազմիկ Դավոյանը մտավորականության հանդեպ արձանագրում է եւ հետեւյալ ընդհանրական մոտեցումը. - «Սովորություն է դարձել մտավորականության կարծիքը հարցնել, փորձել մտավորականությանը ակտիվացնել իր դիրքորոշման մեջ, եւ հետո հաշվի չառնել»։ Մյուս կողմից թարգմանիչ Սամվել Մկրտչյանը «Օրրան»-ի թղթակցին ասել է. - «Նորմալ երկրներում ստեղծագործող մարդը միշտ դեմ է իշխանություններին՝ նրանց զգոն պահելու համար: Մինչդեռ այստեղ շատերը հաճույքով ծախվում են, որովհետեւ ո՛չ այլընտրանք ունեն, ո՛չ էլ ստեղծագործելու շնորհք: Մեր երկրում «մտավորական» կոչվածին ընդամենը վարժեցրել են մոտենալ կերակրատաշտին»:
«Հերթական անգամ, գողականների շնորհիվ, հաղթեց ղարաբաղյան կլանը եւ այդ «մտավորականները» կանգնեցին գողականների եւ խուժանի կողքին», - մեղադրում է Սամվել Մկրտչյանը:
Վաչե Սարգսյան