«Ընդդիմությանն անընդհատ կշտամբում են, թե պետք է կարողանալ արժանապատվորեն պարտվել: Սակայն նախ պետք էր արժանապատիվ հաղթանակ տանել, այլ ոչ այնպիսի, որն առաջացնում է բազմաթիվ հարցեր», - հակադարձում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Կացնային» ընտրություններ անցկացրին, ապահովեցին բոլոր հիմքերը, որ վիճարկվի եւ ապօրինի համարվի Հայաստանի նախագահի ընտրությունը, իսկ հիմա կոչ են անում՝ լռե'ք հանուն ազգային շահերի»: «Խնդիրը ոչ այնքան եվրոպական չափանիշներն են, որքան իշխանության եւ քաղաքական վերնախավի խոհեմությունը, այն գիտակցությունը, որ առանց ժողովրդի քվե ստանալու հնարավոր չէ երկիր ղեկավարել», - իր հերթին շեշտադրել է «Առավոտ»-ի խմբագիրը:
«Այն, ինչ տեղի ունեցավ նախագահական ընտրության երկրորդ փուլում, կարելի է բնութագրել իբրեւ հայ ժողովրդի սահմանադրական գաղութացում կամ ընտրարշավանքային ասպատակություն: Բայց, միեւնույն է, այս անգամ իշխանության բութ գերանդին դեմ է առել ժողովրդի որձաքարին», - արձանագրում է «Օրրար» թերթը: - «Թե ինչպես է իշխանությունը ժողովրդական այս շարժման դեմն առնելու, ինչի հետ է իր հույսերը կապում, ոչ ոք չգիտի՝ չգիտեն նույնիսկ նրա հոգեւոր հայրերը: Ոչ կլանամաֆիոզային ուրվականները գիտեն, ոչ էլ թաղային հեղինակությունները: Դրանք բոլորը մթի, անլույս գիշերվա մեջ գործող ուժեր են: Երբ պայքարը կուլիսների հետեւից ու ընտրախցիկներից տեղափոխվում է բաց հրապարակ, նրանք անշնչանում են»:
«Այսպես կոչված, հայկական մենթալիտետով ժողովրդավարությունը պարզապես կարելի է բնութագրել գյադայավարություն տերմինով», - բնորոշում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ հեռանկարի տեսանկյունից տալով, մասնավորապես, այսպիսի գնահատականներ. - «Աշխարհաքաղաքական առումով վարչախումբը սեփական իշխանությունը պահպանելու գերխնդիրը լուծելիս կտրուկ փոխեց արտաքին քաղաքական կողմնորոշումը, ըստ էության, սկիզբ դրեց Հայաստան-Արեւմուտք հակադրման գործընթացին... Երկարաժամկետ առումով արդեն իսկ դրված է Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հիմքը... Ներքաղաքական առումով ընտրությունների ամբողջ ընթացքը եւ արդյունքների կեղծումը հանգեցրել են հասարակության կտրուկ բեւեռացմանը եւ ստեղծել բարենպաստ դաշտ ընդդիմության միավորման համար... Այլ պատկեր է իշխանամետ դաշտում, որտեղ Ռոբերտ Քոչարյանի համար եկել է նախագահական ընտրություններում ստացած աջակցության դիմաց վճարելու ժամանակը: Իշխանամետ կուսակցությունները մեծամասամբ ոչ թե իրական ձայներ ապահովող են եղել, այլ հիմնականում քաղաքական ծխածածկույթ, իսկ ձայները ապահովողները մեծամասամբ եղել են օլիգարխիկ եւ քրեական դաշտերից, եւ բնական է, որ այդ շրջանակները հավակնելու են առավելագույնս ներկայացված լինելու խորհրդարանում: Ակնհայտ է, որ այդ ամենը բերելու է նրան, որ չափազանց կոշտ մրցակցություն է լինելու, եթե չասենք թշնամանք ինչպես իշխանամետ կուսակցությունների, այնպես էլ կուսակցությունների եւ օլիգարխիկ ու քրեական շրջանակների միջեւ»: «Իրավունք»-ի ամփոփմամբ՝ ընտրական կեղծիքների ծավալն այս անգամ «այնքան մեծ է, իսկ դրանց նկատմամբ հասարակական անհանդուրժողականությունն այնքան ուժեղ, որ գործնականում զրոյի է հավասարվում այդ կեղծիքները մարսելու հավանականությունը»:
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցավ իսկապես նորմալ եւ ժողովրդավարական ձեւով... Ոչ ժողովրդավարական համակարգում իշխանափոխությունն անպայման հանգեցնում է լուրջ բախումների եւ ցնցումների։ Մեզանում, թերեւս, եղավ որոշ ալեկոծում եւ հիմա էլ այն չի ավարտվել, բայց ցնցումներ չարձանագրվեցին»։ Ըստ Վահան Հովհաննիսյանի, երկրորդ փուլում դիտարկված շատ բացասական դրսեւորումներ, այդ թվում՝ խախտումներն ու սխալները, գալիս են նաեւ նրանից, որ ընդդիմությունն ի սկզբանե որդեգրել էր քաղաքական սխալ ուղեգիծ։ Արտաքին աշխարհի արձագանքի առումով էլ Դաշնակցության ներկայացուցիչը մասնավորապես նշել է. - «Եթե ԱՄՆ պետդեպարտամենտն սկսում է Հայաստանում ինչ-որ մեկին շատ հավանել, ակամայից այդ ինչ-որ մեկի նկատմամբ լցվում եմ որոշակի կասկածներով... Մեր թշնամիների շահերից բխող որոշումներ որոնող ուժը չպետք է թելադրի մեր ազգային ուղին»։
«Նախագահական ընտրություններում հայ լրագրությունը պարտություն կրեց», - արձանագրում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Լրատվամիջոցներն ակնհայտորեն քաղաքականացվել են, դարձել այս կամ այն թեկնածուի, ուժի խոսափողը... Շատերը, այդ թվում Քոչարյանի մոլի պաշտպանները, ասում են, որ հայկական հեռուստատեսությունը գործող նախագահին չափից դուրս, անհարկի գովաբանելով, հարվածեց նրա վարկանիշին»։ Ընդհանուր առմամբ՝ այս ընտրությունները մարդկանց չարացրել են, հոգիները լցրել մաղձով եւ «նյարդայնացած Հայաստանը կարծես թե մտադրություն չունի հրաժեշտ տալու այս անառողջ մթնոլորտին»:
«Չնայած խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, սակայն Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբած ընդդիմությունն այս պահին մեկ գերխնդիր ունի՝ անվավեր ճանաչել 2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը», - փոխանցում է կուսակցական գրասենյակներում շրջած «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: Իշխանական ճամբարի ուժերի ներկայացուցիչների հետ զրույցներն էլ տպավորություն են թողնում, որ բոլորը հավակնում են Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն:
Ուղղակի թե անուղղակի ակնարկների առնչությամբ, թե Տիգրան Նաղդալյանի սպանության հետքը ձգվում է մինչեւ Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Իրավունք»-ում ասում է. - «Ըստ էության, իշխանությունն ինքն է անհիմն կասկածների ալիք հաղորդում հասարակությանն ու ստեղծում լրացուցիչ ապակայունություն հիմքեր: Եվ ընդհանրապես, այն բոլոր քայլերը, որ անում են իշխանությունները (որեւէ երկխոսության մեջ չմտնելով ընդդիմության հետ) միտված են հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը»: Իսկ ինքը՝ Արամ Սարգսյանը «Այբ-Ֆե» թերթում արձագանքել է այսպես. - «Ես ամենաշահագրգռված մարդկանցից եմ, որ Տիգրան Նաղդալյանը ողջ մնար: Նախ եւ առաջ՝ ես եմ շահագրգռված, որ ողջ մնան ու ոչինչ չպատահի նաեւ Ալեքսան Հարությունյանին էլ, այն երկու ոճրագործ եղբայրներին էլ: Որովհետեւ ես ուզում եմ, որ բացահայտվի «Հոկտեմբերի 27»-ի գործը... Տիգրան Նաղդալյանն ինձ համար ո'չ քաղաքական դեմք էր, ո'չ էլ կուսակցություն էր ներկայացնում: Նա լրագրող էր: Եթե ես վրեժ լուծելու լինեի, կլուծեի վարչապետության ընթացքում, եւ ո'չ Տիգրան Նաղդալյանից»:
Վաչե Սարգսյան