Վաղվանից մինչեւ մարտի 16-ը մայիսին նշանակված խորհրդարանական ընտրություններում թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընդունվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:
56 մեծամասնական եւ 75 համամասնական տեղերի համար փաստաթղթերը առաջինի դեպքում (մեծամասնական) ընդունում են համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները, իսկ համամասնական տեղերի համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունը ընտրութուններին մասնակցելու է միայնակ: «Անշուշտ, [«Ազգային միաբանություն»-ը] առաջադրելու է մեծամասնականով, իսկ ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն՝ առանց դաշինքների», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Գեղամյանը:
Ամենայն հավանականությամբ, ընտրությունների դաշինքով չի գնա ՀՀՇ֊ն: Չնայած վերջնական պատասխանը տալու է կուսակցության վաղը հրավիրված խորհրդի նիստը, ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը հավանական չհամարեց նույնիսկ ավանդական դաշնակիցներ համարվող ուժերի հետ նախընտրական դաշինքը: Դեռեւս պարզ չէ նաեւ, թե նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը կլինի՞ համամասնական ցուցակում, թե՞ ոչ:
Այսօր ամենահետաքրքիրն ընդդիմության միասնականության հարցն է՝ արդյո՞ք նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին սատարած ուժերը նախընտրական դաշինք կձեւավորեն:
«ՀԺԿ֊-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին», - ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Մասնակցության ձեւի մասին կիմանաք շատ շուտով: Մեծամասնական կարգով նույնպես առաջադրումներ լինելու են»:
Ստեփան Դեմիրճյանն ավելացրեց, որ նախագահի ընտրությունների հարցը ՀԺԿ-֊ն դեռ փակված չի համարում: Նույն կարծիքին է նաեւ ՀԺԿ-֊ի ամենասերտ համագործակիցներից «Հանրապետություն» կուսակցությունը:
«Մինչեւ ամսի տասնվեցը Ստեփան Դեմիրճյանին սատարող քաղաքական ուժերը կքննարկեն հարցը եւ որոշում կկայացնեն առանձին-առանձին կամ միասնաբար ցուցակ ներկայացնելու մասին», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Սուրեն Սուրենյանցը:
ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը փոխանցեց, թե անձամբ ինքը հակված է «ընդդիմադիր մեծ դաշտով գնալ» խորհրդարանական ընտրությունների: «Ինչ վերաբերում է մեծամասնականին, ապա այստեղ դժվար թե քաղաքական գործիչները շանս ունեն այն ընտրությունների ձեւով, որ իրականացվում է Հայաստանում», - ասաց Մանուկյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խոսնակ Աշոտ Աղաբաբյանը, խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է: «Բայց դեռեւս քննարկման փուլում է՝ դաշինքով ենք գնալու թե առանձին», - ավելացրեց նա:
Նախագահի ընտրություններում Ստեփան Դեմիրճյանին աջակցած ԱԺԿ կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի խոսքերով, խորհրդարանական ընտրություններին մասնակցելը «ընդհանուր պայքարի բաղկացուցիչ մասն է», եւ դրանից խուսափելը «ուղղակի սխալ կլինի»:
Պարույր Հայրիկյանի «Ինքնորոշում» միավորման վեհաժողովը շաբաթ օրը որոշել է «նախագահի ընտրությունների լույսի ներքո՝ խորհրդարանական ընտրությունների գնալ ժողովրդավարական միասնական դաշինքով», եւ այս պահին՝ անկախ աջ, ձախ գաղափարներից, բանակցություններ է առաջարկում:
Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի ճամբարում թվում էր, գոնե մինչեւ այսօր շատ բան հստակ է. ասենք, նրան սատարող երեք հիմնական ուժերը վերջին հաշվով միայնակ են գնում խորհրդարանական ընտրությունների, եւ ինչպես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Տիգրան Թորոսյանն անցյալ շաբաթ մեր զրույցում ասաց՝ «ոչ որպես հակառակորդներ, այլ որպես մրցակիցներ»:
«Գոնե այս պահին որեւէ հիմք չկա դաշինք ստեղծելու», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի վերապահում ավելացրեց Տիգրան Թորոսյանը:
Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս պահին կուսակցության ղեկավարների նիստերում «քննարկվում եւ ճշտվում են ե'ւ ընտրությունների մասնակցության ձեւաչափը, ե'ւ ընտրություններին մեր կողմից առաջադրումները ինչպես համամասնական ցանկի, այնպես էլ մեծամասնականի վերաբերյալ»:
Պատասխանելով հնարավոր դաշնակիցներին վերաբերող հարցին, Մանուկյանը ասաց. - «Մենք այնքան ազատ ենք գործել, որ հավանական դաշնակիցների, եթե նման տարբերակ լինի, շրջանակը շատ լայն է»:
«Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ փոխանցեց, որ վերջնական որոշումը կընդունվի վարչության վաղվա նիստում: ՀՌԱԿ ատենդպիր Մեսրոպ Հարությունյանն էլ վկայակոչեց վարչության առաջիկայում գումարվելիք նիստը:
Ըստ նախագահ Քոչարյանի գրասենյակից ստացված հաղորդագրության, Ռոբերտ Քոչարյանը այսօր խորհրդակցական հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:
Ռուզաննա Խաչատրյան, Երեւան