Մատչելիության հղումներ

Առավել լայնորեն է լուսաբանվում գործող նախագահի քարոզարշավը


Պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատմավիջոցների որակական մոնիտորինգի առաջին արդյունքների համաձայն, քարոզարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում գործող նախագահի քարոզարշավը առավել լայնորեն եւ դրականորեն է լուսաբանվել:

«Մենք կարող ենք ասել, որ մեդիա-դաշտում հիմնական խաղացողը Ռոբերտ Քոչարյանն է, հիմնական լուսաբանումը ստանում է ինքը», - մոնիտորինգի առաջին արդյունքները ներկայացնելով, երկուշաբթի օրը ասաց ծրարգրի համակարգող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը: - «Եվ ոչ միայն լուսաբանում նորությունների ձեւով, այլեւ լուսաբանում վերլուծական եւ այլ հաղորդումների ձեւով»:

Գործող նախագահին ամենաշատ տեղը հատկացրել են թե' իշխանամետ եւ թե' ընդդիմադիր լրատվամիջոցները: «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ մնում է հիմնական խաղացող, եթե մենք նայենք միայն ընդդիմադիր մամուլը», - ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով. - Այստեղ շատ ու քչից բացի, կա նաեւ դրական ու բացասական լուսաբանում: Հիմնական հեռուստակայաններում Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավը լուսաբանվում է դրական, իսկ մնացած թեկնածուներինը՝ բացասական ձեւով»:

Վերջին օրերին քարոզարշավի համար հատկացված ժամերից դուրս տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրվում են քարոզարշավի տարրեր պարունակող հեղինակային կամ վավերագրական կինոնկարներ: Սա, Մարկ Գրիգորյանի խոսքերով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ հոդվածի խախտում է: Նշված հոդվածը արգելում է քարոզարշավից առաջ եւ դրա ընթացքում հեռարձակել քաղաքական կամ քարոզչական նյութ՝ տեղեկատվական խմբագրական, փաստավավերագրական կամ հեղինակային այլ հաղորդումների տեսքով:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG