«Երկիր» շաբաթաթերթի ձեւակերպմամբ՝ «Երկար սպասված ինքնահրաժարումների փուլը սկսված է, եւ այդ գործընթացի պիոները Հայաստանի կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանն է»: Վերջինս հայտարարության մեջ, որ այսօր հրապարակել է «Հայաստանի կոմունիստ» պաշտոնաթերթը, իր հերթին դիմում է ձախ ուժերի դաշինքի կուսակցություններից առաջադրված մյուս թեկնածուներին. - «Ամեն ինչից բարձր գնահատել Հայրենիքի փրկության խնդիրը եւ անհապաղ հանդես գալ Արտաշես Գեղամյանի շուրջ միավորվելու կոչով: Լինել Արտաշես Գեղամյանի հետ, նշանակում է լինել ապագա պետականության կերտման ճարտարապետ, արմատական հեղաբեկումների իրականացման հեղինակ եւ հավասարապես կիսել Հայրենիքի ճակատագրի փորձությունները», - վստահեցնում է Դարբինյանը: Իսկ «Երկիր» թերթի վերլուծականում ընդգծված է. - «Ինչպես իրենց համակիրներից շատերը, այնպես էլ կուսակցականների մի մասը չի ների Դարբինյանի եւ նրա կողմնակիցների «օպորտունիզմը», եւ կարելի է սպասել կուսակցական նոր տույժերի ՀԿԿ շարքերում»։
Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանի հայացքով, արդարանում է այն կանխատեսումը, որ ընտրություններին պայքարն ընթանալու է երկրորդ շարքերում, քանզի գործող նախագահի վարկանիշը անհամեմատ բարձր է մյուսներից: «Հայաստանի Հանրապետություն» թերթում սոցիոլոգն այսօր արձանագրում է. - «Երկրորդ շարքերում ընթացող պայքարում մյուսներից զգալի առաջ են անցել Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը, սակայն անորոշ է, թե նրանցից ով առավելություն ունի մյուսի նկատմամբ: Տարբեր մարզերում անցկացված հարցումներով, երկրորդ տեղը մի դեպքում Արտաշես Գեղամյանն է զբաղեցնում, մեկ այլ դեպքում՝ Ստեփան Դեմիրճյանը:
«Այսօրվա փետրվարյան Հայաստանը հիշեցնում է 88-ի փետրվարը, երբ երկրի իրավաբանորեն ձեւակերպված եւ իրականում առկա իշխանությունները միմյանցից, ցավոք, տարբեր էին», - մատուցում է «Օրրան» թերթը՝ ձեւակերպելով. - «Այնպես որ՝ իրական ընդդիմությունը այս ընտրություններում իր փաստացի իշխանությանը իրավական ձեւակերպում տալու խնդիր ունի միայն: Մինչդեռ ներկայիս իշխանության խնդիրը շատ աղոտ ու ավելի բարդ է: Նա ոչ թե իշխանությունը պահպանելու կամ վերընտրվելու խնդիր պետք է լուծի, այլ նաեւ՝ այդ իշխանությունը բռնազավթելու»:
Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը հանրապետության ղեկավարությանը տեղյակ է պահել, որ այլեւս ի վիճակի չէ վերահսկել նախընտրական վիճակը իր մարզում եւ պատրաստ է հրաժարական տալ: «Սա», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, - «տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ի հեճուկս վերեւից եկած հրահանգների եւ սեփական ցանկության, Ալբերտ Հերոյանը չի կարողացել տապալել մի շարք ընդդիմադիր գործիչների նախընտրական հանդիպումները իր մարզում:
«Մինչ լրատվամիջոցների միմյանց հաջորդող հրապարակումներն ակամայից տպավորություն են ստեղծում, թե Արտաշատը մի յուրօրինակ նախընտրական «ստալինգրադ» է դարձել, որտեղ եռում են անառողջ կրքերն ու քաղաքի տարբեր անկյուններում մարդկանց հուզախռով խմբեր են շրջում, իրականում, իհարկե, այդպես չէ», - հավաստում են «Հայոց Աշխարհ» թերթի թղթակիցները, որ երեկ հատուկ շրջել են այդ քաղաքում: - «Որեւէ լարվածություն չէր զգացվում, քաղաքն ապրում էր իր սովորական անցուդարձով»։ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանն էլ նրանց ասել է. - «Որեւէ սադրանք կամ ինչ-որ նման այլ պատահարներ, իմ համոզմամբ, չեն լինի։ Ավելին, այս պահից ավելի ուշադիր կլինենք։ Այժմ կաշխատեմ անձամբ վերահսկել համապատասխան մարմինների աշխատանքը»:
«Երկիր» թերթի խմբագրականը շեշտադրել է. - «Հայտարարություններից բացի խիստ անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերի, բոլոր թեկնածուների ու նրանց շտաբների խոսքերն ու գործողություններն իրենց տրամաբանությամբ չհակասեն այսօր հրապարակում առկա հայտարարությունների ոգուն ու տրամաբանությանը»։ Եվ անընդունելի է «թե՛ տեղի ունեցած միջադեպը մատի փաթաթան դարձնելը, նախընտրական քարոզարշավի մնացած օրերի բոլոր գործընթացներն այդ միջադեպի շուրջ պտտելը, այն քարոզչության ու հակաքարոզչության հիմնական առանցք դարձնելը, թե՛ տեղի ունեցածը որպես մանրուք, պատահականություն, աննշան մի թյուրիմացություն ներկայացնելու որեւէ փորձ», - համադրել է «Երկիր»-ը։
«Իրավունք» թերթի գնահատականներով՝ «հետագա իրադարձությունները ակնհայտորեն վկայեցին, որ արտաշատյան սադրանքը կազմակերպված էր իշխանության առնվազն որեւէ թեւի կողմից», «իրավապահների գործունեությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանց առջեւ դրված է հանցագործներին հովանավորելու եւ հանցագործությունը կոծկելու առաջադրանք»: «Իրավունք»-ը ընդհանրացրել է. - «Բազմաթիվ վայրերից ահազանգեր են գալիս, որ այս կամ այն իշխանավորի կամ այլ ազդեցիկ դեմքի կողմից կազմակերպվում են քրեական տարրերի հավաքներ եւ տրվում են հրահանգներ, թե ինչպես պետք է տապալել ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավները եւ ահ ու սարսափի մատնել բնակչությանը: Այնուամենայնիվ, համոզված ենք, որ այդ ամենը տալու է հակառակ արդյունք»: Նման մթնոլորտում կհիասթափվեն անգամ նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին:
Վաչե Սարգսյան