Փետրվարի 9-ը նախագահական ընտրություններում թեկնածություն հանելու վերջին ժամկետն է: Եթե դրանից հետո թեկնածուներից մեկը ինքնաբացարկ հայտնի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն չի ընդունի, եւ նրա անունը կընդգրվի քվեաթերթիկում:
Ընդդիմադիր միավորման ներսում բանակցությունները այդ հարցով, բնականաբար, ակտիվացել են: Հանդիպում են հիմնականում Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:
«Ժամանակը թելադրում է, որ որոշումն արագ ընդունվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «16»-ին անդամակցող Ազգային ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, եթե մինչեւ քարոզարշավը խոսք էր գնում «16»-ից առաջադրված 8 թեկնածուի մասին, ապա հիմա «ժողովուրդը հուշում է»՝ 8-ից 2-ին է ընդունում: Ուստի քաղաքական ուժերը այդ հարցը 1-2 օրվա ընթացքում պետք է որոշեն՝ հաշվի առնելով ժողովրդի վերաբերմունքը:
«Ակնհայտ է, որ այսօր եղած թեկնածուների մեջ երկուսը առանձնանում են՝ Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շավարշ Քոչարյանը: - «Եվ պատահական չէ, որ 8-ը գնալով դառնում է 2, եւ 2-ը կդառնա 1»:
ՀԺԿ նախագահ, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց մինչեւ փետրվարի 9-ը միասնական թեկնածուի մասին որոշման ընդունումը: Դեմիրճյանը ոչինչ չավելացրեց. ասաց միայն, թե քարոզարշավը ցույց է տալիս, որ երկրորդ փուլ անպայման լինելու է:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը բացմիցս հայտարարել է, որ կողմ է ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելուն:
Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, թե Գեղամյանը կարող է հանել իր թեկնածությունը:
«Եթե ուզում ենք ազգը փրկենք, եթե մենք ուզում ենք իշխանափոխություն լինի, դա հնարավոր է կատարել միայն Արտաշես Գեղամյանի կողմը համախմբվելով», - ասաց նա՝ ավելացնելով, թե մնացած թեկնածուները «թույլ կողմեր ունեն»:
Այն լուրերը, թե Ժողովրդահայրենասիրական դաշինքում խնդիրներ են առաջանում, Կարապետյանի խոսքերով, անհիմն են: Հայկոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը արդեն հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը հօգուտ Արտաշես Գեղամյանի: Դաշինքի մյուս թեկնածուն՝ Գառնիկ Մարգարյանը, չի շտապում, բայց եթե նա անգամ պայքարից դուրս չգա, դա սոսկ մարտավարական քայլ կլինի:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մինչեւ վերջ է գնալու: Որոշ թեկնածուների հետ զրույցների ինքն էլ մասնակցում է:
«Եթե տեսնեմ, որ մարդիկ գան ինչ-որ եզրակացությունների, նոր մենք կմտածենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Ես չեմ տեսնում, որ այդ բանակցությունները բերում են լուրջ արդյունքների: Այդ դեպքում մնում է մինչեւ վերջ գնալ»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ավելի հակված է, որ իրեն միանան, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Ես գտնում եմ, որ դա ամենաօպտիմալ սցենարը կլիներ... հաշվի առնելով ե'ւ փորձը, ե'ւ միացման համար ավելի քիչ խոչընդոտները, ե'ւ Ռոբերտ Քոչարյանի թվացող կամ իրական առավելություններին համարժեք առավելություններ ցուցաբերելը»:
Հրաչ Մելքումյան, Երեւան