Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում սպանվել է հայ զինվոր


Երեւան («Ֆրանս Պրես»). - Ինչպես հինգշաբթի օրը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանցիների կողմից սպանվել է ճակատային գծում պարեկային ծառայություն իրականացնող հայ զինվոր:

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ «հանցագործությունը կատարվել է նույն օրը ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացված մոնիտորինգից երեք ժամ անց»:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որի Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է որոնում, մոնիտորինգի է ենթարկում իրավիճակը հակամարտության գոտում:

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության, հինգշաբթի օրվա գրոհը 1994 թվականից գործող «հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է»: Հայտարարությունը հիշեցնում է նաեւ, որ ադրբեջանական ուժերը փորձել են ԼՂՀ տարածք ներխուժել հուվարի 8-ին, եւ արդբեջանցի մեկ զինվոր սպանվել, իսկ մյուսը վիրավորվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG