ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ հանդիպման ընթացքում «16»-ի միավորման ներկայացուցիչներն ու միավորման ուժերի կողմից առաջադրված թեկնածուների նախընտրական շտաբերի ներկայացուցիչները մեծ ծավալի տեղեկատվություն ներկայացրին ընթացող քարոզարշավում ընտրախախտումների վերաբերյալ: Այքերը ներկայացված որոշ հարցեր որակեց «բավական մտահոգիչ»:
«Ընտրական օրենսգրքի բոլոր հոդվածներով արդեն իսկ առկա են խախտումներ», - ասաց Ընդդիմադիր միավորման շտաբում Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը՝ դիտորդական առաքելությանը փոխանցելով տեղեկատվությունը դրանց վերաբերյալ՝ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումներով եւ անգամ ձայնագրություններով:
Մխիթարյանի փոխանցմամբ, իրենց արձանագրած խախտումների կապակցության արդեն դիմել են դատախազություն եւ հայցադիմումներով՝ դատարան: Նա ներկայացրեց ընտրացուցակներում տեղ գտած խախտումները, ասաց, որ Շենգավիում եւ Էրեբունում մեկական ընտրատեղամասերում տեղակայված են գործող նախագահի նախընտրական շտաբերը, ինչը Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է:
Դիտորդներին ներկայացվեց մեկ այլ խախտում, որի հետեւանքով նախագահական ընտրությունների ընտրական հանձնաժողովներից դուրս կմնան «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները, ում, առանց տեղյակ պահելու, ընդգրկել են փետրվարի 2-ին Բերդ քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրական հանձնաժողովում:
«Այդ տեղերը [նախագահական ընտրությունների ընտրական հանձնաժողովների անդամների] թափուր կմնան, եւ առաջին իսկ նիստի ժամանակ նախագահը իրավունք կունենա նշանակել իր մարդկանց», - պարզաբանեց Դուստրիկ Մխիթարյանը:
Ընտրախախտումների մեջ մեծ ծավալ են կազմում դեպքերը, երբ պաշտոնական անձինք՝ գյուղապետերը, համայնքապետերը, սոցիալական ծառայության պետերն են ղեկավարում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբերը: Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի հավելմամբ էլ, գործող նախագահի նախընտրական շտաբերը տեղակայված են տեղական ինքնակառավարման եւ պետական հաստատությունների շենքերում:
Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ դիտորդներին ներկայացվել են ընտրողների ահաբեկման, անձնագրերի հավաքման, նախընտրական պաստառների այրման դեպքեր: «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Աղասի Արշակյանի հավաստմամբ, այդ գործողություններում ներքաշված են անվտանգության մարմինները. - «Մի քանի օր առաջ, երբ տեսահոլովակով ցուցադրել են ընտրողներին կաշառելու փաստեր, մեր գրասենյակը սկսեցին գրոհել բազմաթիվ պրովակատորներ՝ փող ուզելու խնդրանքով», - ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց աշխատակիցները դրանց մեջ ճանաչել էին «անվտանգության սպա մի տիկնոջ»:
Պիտեր Այքերը հանդիպման վերջում շնորհակալություն հայտնեց տրամադրված տեղեկատվության համար, նշեց , որ որոշ հարցեր բավական մտահոգիչ են՝ ընտրացուցակների խնդիրը, վարչական լծակների կիրառումը հօգուտ մեկ թեկնածուի, անհամամասն քարոզարշավը: Նա ասաց, թե շատ հեռու պետք չէ գնալ տեսնելու համար, որ գործող նախագահի նախընտրական պաստառները փակցված են պետական հաստատությունների ճակատային մասերում:
Պիտեր Այքերը նաեւ հերքեց, թե ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը մերժել է թափանցիկ քվեատուփեր կիրառելու մասին իր առաջարկը: Այքերը ասաց, որ Սահրադյանը դրական է վերաբերել դրան եւ անգամ չի բացառել թափանցիկ քվեատուփերի կիրառումը նախագահական ընտրությունների ժամանակ: Հարցը ենթակա է ԿԸՀ-ի քննարկմանը:
Անուշ Դաշտենց, Երեւան