Գյումրիի՝ դեռեւս վերանորոգման մեջ գնտվող դրամատիկական թատրոնում, որի ճակատային մասը արդեն մի քանի օր ի վեր զարդարված է գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին ուղղված կարգախոսներով՝ «Շիրակը ձեզ հետ է, պարոն նախագահ», երեքշաբթի օրը տեղի ունեցավ ռուսական էստրադայի աստղերի համերգը՝ Իոսիֆ Կոբզոնի, Իրինա Ալեգրովայի, Իրինա Օտիեւայի մասնակցությամբ:
Համերգի կազմակերպել էին Գիտության, մշակույթի եւ սպորտի զարգացմանն աջակցության «Սոզվեզդիյե» հիմնադրամն ու Սպիտակի վերականգնման ու զարգացման միջազգային կենտրոնը: Հայաստանի մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը հերքեց, թե համերգը նաեւ քարոզչական նպատակ է հետապնդում: «Ես խորհուրդ չէի տա ամեն ինչը կապել նախագահական ընտրությունների հետ», - ասաց Շառոյանը: - «Սա ծրագիր է, որ իրականացվում է»:
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնն էլ, գյումրեցիների ջերմ ընդունելությանը արժանացած համերգի ընթացքում ասաց, թե ինքը՝ որպես քաղաքական գործիչ եւ արտերկրի քաղաքացի, իրավունք չունի քարոզել: Այդուհանդերձ նա նշեց, որ Ռոբերտ Սեդրակովիչը իր ընկերն է՝ ավելացնելով. - «Եվ ես չեմ էլ քարոզում: Դուք բոլորդ նորմալ մարդիկ եք եւ գիտեք, թե ինչ պետք է անել»:
Նախագահի թեկնածուները (բացառությամբ Արամ Կարապետյանի) դեռ չեն սկսել իրենց շրջայցերը Շիրակի մարզ: Քարոզչական ակտիվացումը սպասվում է այս շաբաթ. Շիրակի մարզ կայցելեն նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, Ռուբեն Ավագյանը:
Քարոզչական պաստառները Գյումրիում հիմնականում Ռոբերետ Քոչարյանինն են, եզակի են Արտաշես Գեղամյանի եւ Վազգեն Մանուկյանի քարոզչապաստառները:
Ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբերում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասացին, թե պաստառներ ստացել եւ փակցրել են, սակայն փակցնելու հաջորդ իսկ օրը դրանք պատռվում են: «Կպցնում ենք՝ առավոտյան պատռում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ժողովրդահայրենասիրական դաշինքի մարզային շտաբի պետ Լեւոն Գալստյանը: - «Դա իրենց մակարդակն է: Մենք նորից ենք կպցնելու: Չենք դժգոհում. իշխանություններն ուրիշ ի՞նչ կարող են անել»:
Պատռում են ոչ միայն Ժողովրդահայրենասիրական դաշինքի թեկնածու Արտաշես Գեղամյանի, այլեւ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանի գովազդային պաստառները: ԱԺՄ մարզային կառույցի պատասխանատու Վահան Թումասյանի խոսքերով, իշխանությունները հատուկ «բրիգադաներ» ունեն, որոնք հավաքում են մյուս թեկնածուների պաստառները:
Հայաստանի ժողովրդական կուսակցության մարզային շտաբի պետ Արտաշես Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանի գովազդային պաստառները պատռելուց զատ, խոսեց ընդհանրապես Գյումրիում տիրող մթնոլորտի մասին: «Վախվորածության եւ ահի մթնոլորտ է տիրում այսօր Գյումրիում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը: - «Ինչը չկար նախորդ ընտրությունների ժամանակ»:
Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի