Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը երեկ հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում Հայաստանի դատաիրավական համակարգը եւ օրինապահ մարմինները արժանացել են խիստ քննադատության: Դիտարկումները վերաբերում են 2001 թվականի աշնանից մինչեւ 2002-ի աշունը ընկած ժամանակաշրջանին:
2003 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ զեկույցի հեղինակների, նախագահ Ռոբերտ Քոչարյանը առավել ամրապնդել է իր տիրապետությունը՝ էլ ավելի դուրս մղելով մասնատված ընդդիմությանը:
Իսկ դատաիրավական համակարգի ընդհանուր բարեփոխումը հետաձգվեց, քանի որ խորհրդարանը առժամանակ դեմ է մահապատժի վերացմանը:
Human Rights Watch-ի զեկույցում շեշտվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանում փակվել են երկու անկախ հեռուստաընկերություն («Նոյյան Տապան» եւ «Ա1+»): Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի այդ որոշումը հարուցեց հանրության դժգոհությունը: Բողոքի ցույցերը Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում շարունակվում էին մի քանի ամիս:
Միջազգային իրավապաշպանների հատկապես զարմացրել է փաստը, որ անկախ հեռուստաընկերությունների փակման մասին որոշումները կայացրել է մի հանձնաժողով, որը, «ըստ Եվրախորհրդի պահանջների եւ նոր օրենքի, ստեղծվել էր քաղաքական բազմակարծությունը եւ լրատվամիջոցների անկախությունը պաշտպանելու եւ ապահովելու նպատակով»:
Միջազգային իրավապաշտպանները հիշատակել են նաեւ «Առավոտ» թերթի ամբողջ տպաքանակի անհետացումը հենց այն օրը, երբ թերթում հրապարակվել էին վարչապետի անմիջական շրջապատին վերաբերող վարկաբեկիչ տեղեկություններ:
«Թեեւ հաշվետու ժամանակաշրջանում Խորհրդարանը վավերացրեց կտտանքներն արգելող Եվրոպական կոնվենցիան», - նշված է զեկույցում, - «դրանք Հայաստանում շարունակվում են: Այս առումով աչքի է ընկնում ոստիկանությունը: Մինչդեռ, վախենալով հետապնդումներից, տուժողները նույնիսկ իրավապաշտպաններին թույլ չեն տալիս վերհանել այդ խնդիրը եւ չեն պայքարում դրա դեմ»:
«Դատաիրավական համակարգի բարեփոխման ձգձգումը ստեղծել է այն բացը, որից օգտվելով ոստիկանությունը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները, իսկ փաստաբանները ոչինչ չեն կարող անել», - եզրակացնում են Human Rights Watch-ի փորձագետները:
Ընդհանրապես, այս տարվա զեկույցում հատուկ քննադատության են արժանացել նաեւ դատական համակարգը եւ դատավորները, որոնք, փաստորեն, ծառայում են ոչ թե օրենքին, այլ վարչակարգին:
Զեկույցն ընդգրկել է նաեւ միջազգային կազմակերպությունների դիտարկումները: ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը, մասնավորապես, քննադատել էր Հայաստանի կառավարությանը այն պնդման համար, թե Հայաստանը էնթիկապես միատարր երկիր է: Սա, ըստ փորձագետների, իշխանությունների կողմից ազգային խտրականության դրսեւորում է, քանի որ Հայաստանում բնակվում են նաեւ այլազգիներ:
Human Rights Watch-ի զեկույցում ընգծվում է նաեւ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է որոշում՝ առկախել Հայաստանի պատվիրակության մանդատը, եթե Հայաստանն այս տարի առանց վերապահումների չվերացնի մահապատիժը:
Արմեն Դիլանյան, Պրահա