«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «նախագահի թեկնածուների գրանցումն իրականացրեց ոչ թե օրենքով նախատեսված կարգով, այլ անհայտ իրավական ծագում ունեցող ինչ-որ ընթացակարգի համաձայն, որը հակասում է Ընտրական օրենսգրքի պահանջներին: Մերժվեց միայն Րաֆֆի Հովհաննիսյանի գրանցումը, ինչը, թերեւս, միակ օրինական որոշումն էր»:
«Երկակի ստանդարտ» վերնագրի ներքո «Առավոտ»-ում նշված է. - «Եթե երկրի Սահմանադրության վրա թքած ունենալով՝ առաջնորդվում ենք բարոյական չափանիշներով, ապա արդյո՞ք անբարոյականություն չէր Րաֆֆի Հովհաննիսյանի չգրանցումը, բա ասում ենք՝ աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիքն է Հայաստանը»: - Թերթը համադրում է. - «Միեւնույն ժամանակ, կարծում ենք, անբարոյականություն է խոսել Ղարաբաղը՝ Հայաստան, ղարաբաղցիներին հայաստանցիներ համարելու մասին եւ այդ ամպագոռգոռ հայտարարությունները միայն բացառության կարգով շնորհել Ռոբերտ Քոչարյանին»: «Օրրան»-ի ձեւակերպմամբ, ընտրությունների օրինականության ապահովմանը եւ պահպանմանը կոչված ԿԸՆ-ն երեկ կատարեց սահմանադրական ամենամեծ խախտումը՝ գրանցեց Ռոբերտ Քոչարյանին, մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանին, չնայած այն հանգամանքին, որ դատական պրոցես է ընթանում:
Թեկնածուների գրանցումից հետո վերլուծելով իրավիճակը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը պատկերում է. - «16-ից մի քանի թեկնածուներ առաջադրվել են ձեւականորեն՝ վերջին պահին թեկնածությունը մեկ այլ թեկնածուի օգտին հանելու համար: Ոչ մի հիմք չունենք պնդելու, թե 16-ը միակամ է եւ մեկ թեկնածուով է հանդես գալու: Ընտրություններից հետո նրանք կարդարանան՝ թե պատրաստվում էին միավորվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»: Եթե երկրորդ փուլի անհրաժեշտությունը չլինի, իսկ, ըստ թերթի, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այդպես էլ կլինի, «մեղքը կբարդեն իշխանությունների վրա»: «Հայոց Աշխարհ»-ը հեգնորեն արձագանքում է. - «Իզուր են ոմանք չարախնդորեն կարծում, թե 16-ը ոչ մի միասնական բան չունի եւ չի էլ ունենա... Նախընտրական շրջանի մեկնարկից մինչ օրս 16-ում վաղուց ձեւավորվել եւ գործում է նվնվոցի միասնական շտաբ»։
«Ներկա փուլում վարում ենք բանակցություններ, քննարկումներ, եւ միասնական հանդես գալու մասին վերջնական որոշում կայացվել է», - «Այբ-Ֆե» թերթում հավաստիացնում է «Հանրապետություն» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը: - «Այսօր էլ ասում եմ, որ անակնկալ մատուցվելու է, եւ դա ժողովրդին համախմբելու է: Այդ անակնկալը կապված է դատավարության ու նաեւ քաղաքական զարգացումների, մասնավորապես, ընդդիմադիր շրջանակում տեղի ունեցող համախմբման գործընթացի հետ»:
Եթե փետրվարի 20-ին արթնանաք եւ իմանաք, որ Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ձայների, ասենք, 65 տոկոսը, ի՞նչ է անելու ընդդիմությունը. «Այբ-Ֆե»-ի թղթակցի այս հարցին Արամ Սարգսյանը պատասխանել է. - «Եթե ժողովուրդը 65 տոկոս ձայն տա Քոչարյանին, ուրեմն ինքը նախագահ է: Եթե ժողովուրդը այդքան ձայն չտա, բայց Քոչարյանը ունենա 65 տոկոս, ուրեմն երկրում ընդդիմություն գոյություն չունի»:
«Առավոտ»-ի խմբագրի հայացքով, այսօրվա Հայաստանի ամենաբնորոշ իրողություններից մեկն այն է, որ քաղաքական-լրագրողական «տուսովկայի» կյանքը մեկուսացված է մնացած հասարակության կյանքից. - «Դրանք երկու տարբեր ոլորտներ են, որոնք ապրում են իրենց օրենքներով, իրենց դարդերով: Առաջինը (այսպես կոչված՝ «վերնախավը») բուռն նախընտրական շրջան է ապրում եւ, նրա ընկալմամբ, մթնոլորտն այսօրվա Հայաստանում չափազանց շիկացած է: Բայց իրականում այն շիկացած է մի քանի հարյուր հոգու համար, որոնք ընկել են նախընտրական թոհուբոհի մեջ, եւ կարծում են, թե ամբողջ աշխարհն է այդ կրքերով ապրում»: Արամ Աբրահամյանը տարանջատում է. - «Սակայն բացի հիշյալ «վերնախավից», մնացած աշխարհը ոչ այդ «շիկացումն» է նկատում, ոչ էլ «շիկացած» մարդկանց»:
«Հոկտեմբերի 27»-ի գործով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը «Օրրան»-ի թղթակցին ասել է, որ իր ասուլիսից հետո արդեն իսկ հրավիրվել է զինդատախազություն՝ որոշ բացատրություններ ու պարզաբանումներ տալու: «Դուք պնդո՞ւմ եք, որ «27»-ի հետ ծառայողական պարտականությունների բերումով առնչություններ ունեցած չորս անձ ներկայումս սպանված են» հարցին Յունոշեւը վստահորեն դրական պատասխան է տվել՝ ավելացնելով. - «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դեպքի օրը Ազգային ժողովի դահլիճում եւ մի քանի այլ սենյակներում գաղտնալսումներ իրականացրած օպերատիվ աշխատողներին»: Ըստ «Առավոտ»-ի՝ թեեւ հասկանալի է, որ զինդատախազությունը ցանկանում է պարզել Յունոշեւի ասուլիսում հնչած հայտարարությունների հիմնավորումները, բայց անհասկանալի է տրամաբանությունը՝ մի՞թե կարելի է միաժամանակ լինել ե՛ւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ե՛ւ վկա: «Առավոտ»-ի տեղեկություններով՝ Յունոշեւը հրաժարվելու է ցուցմունք տալուց, հաշվի առնելով այս երկու կարգավիճակների անհամատեղելիությունը:
«Ընդհանրապես պետք է գիտակցել, որ Յունոշեւը ամեն օր կարող է մի բան ասել», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում թեման շարունակում է պատգամավոր Ֆիլարեթ Բերիկյանը: - «Պարզ է, որ դեռ շատ այսպիսի հարցեր են բարձրացվելու նշված փաստաբանի կողմից: Շատ շատերը կարծում են, որ նա ներքաղաքական մթնոլորտը լարված պահելու խնդիր ունի իր առջեւ»:
«Հայոց Աշխարհ»-ն անդրադառնում է հայ-թուրքական հանձնախմբի գործունեության ակտիվացմանը: «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» հետ կատարվող տարօրինակ մետամորֆոզները համընկնում են տարածաշրջանում նկատվող աշխարհաքաղաքական տեղաշարժերին եւ նրանցում ուրվագծվող ամերիկա-թուրքական փոխգործակցության սերտացման հերթական հանգրվաններին», - գրում է թերթը: - «Հանձնաժողովի գործունեության ակտիվացումով Թուրքիային հնարավորություն է տրվում փակել եվրոպացիների բերանը, իսկ հայերին առաջարկել երկկողմանի գործարք՝ Թուրքիա-Հայաստան-Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհի բացման ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսքով»:
Հրաչ Մելքումյան