Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հայ ժողովրդին ուղղված ամանորյա իր ուղերձում «բեղմնավոր» է որակել ԱՄՆ-ի եւ Հայաստանի համագործակցությունը անցած տարվա ընթացքում: Նա նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքերը «Արցախի հիմնահարցի արդարացի եւ փոխընդունելի լուծում գտնելու» ուղղությամբ:
«Երկու երկրների գործակցության առումով 2002 թվականը եղել է բեղմնավոր տարի», - ասվում է ուղերձում: - «Մենք շարունակելու ենք զարգացնել ավանդական դարձած կապերը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ»:
«Հայաստանի կառավարության հետ մենք աշխատել ենք երկրի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել օրենքի գերակայությունն ամրապնդելու, քաղաքացիական հասարակություն կերտելու եւ ներդրումային մթնոլորտը բարելավելու գործում», - գնահատվում է ուղերձում:
Դեսպանը, սակայն, ավելացնում է, թե «առջեւում դեռ երկար ճանապարհ» կա անցնելու. - «Մենք ուզում ենք, որ ամրապնդվեն ժողովրդավարության սկզբունքները Հայաստանի բոլոր ոլորտներում: Տնտեսության զարգացումը պետք է հավասար հնարավորություններ ստեղծի բոլոր քաղաքացիների համար»:
Միացյալ Նահանգների՝ Հայաստանին հատկացրած օգնությունը անկախության տարիներին կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ 2003-ին օգնության չափը կկազմի առնվազն 90 միլիոն դոլար: Անցած տարի առաջին անգամ Միացյալ Նահանգներից ստացվեց նաեւ ռազմական օգնություն 4,4 միլիոն դոլարի չափով: Գումարի մեծ մասը ուղղվելու է զինված ուժերում կապի համակարգի արդիականացմանը:
Ուղերձում դեսպան Օրդուեյը նշում է նաեւ, որ շարունակվելու է միասնական ջանքերով պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան