Մանիլա (DPA). - Ֆիլիպինների իշխանությունները երեքշաբթի օրը երկրից արտաքսել են Հայաստանի մի քաղաքացու, որը ենթադրաբար պատրաստվում էր ռմբահարել այդ երկրում Թուրքիայի դեսպանատունը:
Ներգաղթի ծառայության ղեկավար Անդրեա Դոմինգոյի խոսքերով, 41-ամյա Խաչիկ Ասլանյանը արտաքսվել է Երեւան՝ «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռով: Դոմինգոն ավելացրել է, որ Ասլանյանին արգելվել է վերադառնալ Ֆիլիպիններ:
Նախկինում խորհրդային նավաստի Ասլանյանը Մանիլայում առաջին անգամ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին, սակայն երկու օր անց փախել էր: Նրան նորից ձեռբակալել էին դեկտեմբերի 2-ին:
Մանիլայում Թուրքիայի դեսպանատունը տեղի իրավապահներին խնդրել էր ձերբակալել Ասլանյանին, որը, ըստ կասկածների, հանդիսանում է Հայ ազգային ազատագրության ճակատ անջատողական կազմակերպության անդամ:
«Թուրքական իշխանությունները կասկածներ ունեին, թե Ասլանյանը Մանիլա է եկել՝ այստեղ Թուրքիայի դեսպանատունը ռմբահարելու ծրագրերով», - նշված է Անդրեա Դոմինգոյի հայտարարության մեջ:
Ինտերպոլի տվյալներով, Ասլանյանը 1997 թվականի նոյեմբերին ձերբակալվել էր Վանկուվերում (Կանադա), երբ «Կորեըն Էյրլայնզ»-ի ինքնաթիռը բարձրանալիս նրա մոտ հայտնաբերվել էր ձեռքի նռնակ:
Ասլանյանը դատապարտվել էր ազատազրկման եւ պատիժ էր կրել զենք կրելու, այն ինքնաթիռ անցկացնելու, ինչպես նաեւ կեղծ անձնագիր ունենալու համար: