«Ա1+» հեռուստաընկերության լրագրողներն այսօր հասարակությանն են ներկայացնում իրենց «Այբ-Ֆե» օրաթերթի առաջին համարը: Առանց նախնական խմբագրական երկարաշնչության թերթը միանգամից տալիս է օրվա ընթացիկ պատկերները, ուր, բնականաբար, իր մեծ տեղն ունի նախընտրական անցուդարձը: «Այբ-Ֆե»-ի մեկնաբանի դիտարկումներով, մասնավորապես, ընդդիմության պայքարը երկրորդ փուլի համար է, «Դեմիրճյան - Գեղամյան մրցակցության մեջ կարող է որոշիչ լինել, թե նրանցից ում կսատարեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր գլխավորած կառույցները՝ եթե Հովհաննիսյանի թեկնածությունը չգրանցվի», գործող նախագահն էլ «չի կարող ակնկալել, թե երկրորդ փուլում իր օգտին կքվեարկեն առաջին փուլում պարտված թեկնածուներին ձայն տված քաղաքացիներից շատերը»:
«Իրավունք» թերթի շեշտադրմամբ, 14 ընդդիմադիր թեկնածուների ստորագրահավաքը ինքնին նշանակում է, որ արդեն այս փուլում առավել քան կես միլիոն ընտրողներ ներգրավվում են նախընտրական գործընթացների մեջ, իսկ ցանկացած նախընտրական ակտիվություն ինքնին վնաս է Ռոբերտ Քոչարյանի վերընտրության գործին. - «Պատահական չէ, որ թեկնածուների առատությունը գրգռում է իշխանություններին»: Թերթի մեկնաբանի հայացքով, իշխանությունն ամեն կերպ ձգտում է արդեն ստորագրահավաքի այս փուլում պայքարից դուրս թողնել առավել մեծ շանսեր ունեցող թեկնածուներին, ինչպես նաեւ որոշ թեկնածուների չգրանցման հարցը լուծել ստորագրահավաքի որակի պատրվակով: «Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում գործող նախագահին անհրաժեշտ է նրան մրցապայքարից դուրս թողնել քաղաքացիության հետ չկապված որեւէ պատճառաբանությամբ, որպեսզի շրջանցվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության խնդիրը», - առանձնացրել է մեկնաբանը: «Իրավունք»-ում այսօր որակված է, թե ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ աշխատում է, այսպես կոչված, ռուսամետ տիրույթում, ինչն է'լ ավելի է նպաստում «16»-ի ներսում գաղափարական տարաձայնությունների հարթեցմանը: «Իսկ իշխանամետ թիմը՝ ընդհակառակը, կարծես ավելի ու ավելի է ամրանում արեւմտամետ, մասնավորապես՝ ամերիկամետ դաշտում: Իշխանամետների գործունեության այդ միտումը միանգամայն հասկանալի է», - գրում է մեկնաբանը, - «քանի որ նրանք հիմնականում հույսը դրել են վարչական ռեսուրսի օգտագործումով Ռոբերտ Քոչարյանին կրկին նախագահ կարգելու վրա, իսկ այդ դեպքում չափազանց կարեւոր է, որ արեւմտյան դիտորդական առաքելությունները մատների արանքով նայեն ընտրակեղծիքների, վարչական ճնշումների վրա»:
Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խմբի անդամներից «Գրանդ հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանը «Հայոց Աշխարհ» թերթում կարեւորում է. - «Երկրի ղեկավարից պահանջվում է ապահովել կայունություն, ցնցումներից զերծ ընթացք: Իմ համոզմամբ, գործող նախագահին որոշակի չափով հաջողվում է իրականացնել ու ապահովել այդ ամենը... Երկրում սկսվել է աշխատող մարդու ժամանակը»: «Ես օլիգարխ չեմ: Որեւէ կապ չունեմ պետական կառույցների հետ, երբեւէ պետական միջոցներից կամ լծակներից չեմ օգտվել: Ես բանվորագյուղացիական ծագումով արտադրող եմ», - ինքնաբնութագրվում է Հրանտ Վարդանյանը, միաժամանակ ոմանց ուղղությամբ ակնարկելով. - «Կան անձինք, որ ունեցվածք են կուտակել մինչեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը եւ հիմա էլ նորմալ աշխատում են, ոչնչում չեն վնասվել: Կան նաեւ վերջին տարիներին հենց Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ ունեցվածք կուտակած անձինք, ովքեր «բոլորի մոտ լավամարդ լինելու» հայկական տարբերակով ֆինանսավորում են 4-5 ճամբարի»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթն այսօր անդրադարձել է նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարին, եւ «Առասպելները նույնիսկ հնանալուց իրական չեն դառնում. թեկուզ համատիեզերական ատենախոսության առկայությամբ» վերնագրի տակ ընդգծվում է. - «Ինչքան էլ մենք զգացմունքային հասարակություն ունենք, բայց հիշողությունը միայն զգացմունքներով չի ծանրաբեռնված... Րաֆֆի Հովհաննիսյանը իրականի ու գործնականի առումով կշեռքի համապատասխան թաթին դնելու բան չունի»: Այս առումով «Հայաստանի Հանրապետություն» թերթում ձեւակերպված է. - «Երկրաշարժի գոտում բնակարանի սպասողին ավելի ակնահաճո է, թե ինչպես է իր տունը կառուցվում, քան հեռուստատեսությամբ դիտել, թե ինչպես մարդկանց հերթական խումբը հավաքված տեսական քննարկումներ է անում»:
Նախկիններից «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Արա Սահակյանը «Առավոտ» թերթի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծանրակշիռ պատճառներ ուներ չվերադառնալու քաղաքականություն: «Ավելի ու ավելի շատ մարդիկ են հակված վերադառնալու Տեր-Պետրոսյանի քաղաքական գծին, բայց դա դեռ չի վերածվել հասարակության մեծամասնության պահանջի», - ասում է նա: - «Տեր-Պետրոսյանն ինքը գիտակցում է դա եւ չի ցանկանում աղտոտվել իբրեւ քաղաքական աճուրդի մասնակից կամ ցկյանս նախագահացու»: «Հասարակություն դեռեւս գտնվում է իշխանական քարոզչական մամլիչի տակ: Հասարակական գիտակցությունը, հատկապես՝ հոգեբանությունը դյուրաբեկ է, ինչ-որ ժամանակ ոչ ադեկվատ է ընկալում երեւույթները», - ծալքերը այսպես տեսնելով, Արա Սահակյանը եզրափակել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգության վերադարձը անխուսափելի է. դա միայն ժամանակի խնդիր է»:
Վաչե Սարգսյան