Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը, ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ անցած երեք տարիների ընթացքում երկրի ներսում իրավիճակը ավելի կայուն է դարձել:
«Երբ ես պատրաստվում էի գալ Հայաստան, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը», - ասաց դեսպանը: - «Մինչ այդ հսկայական լավատեսություն կար ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով, իսկ դրանից հետո կարծես ամեն ինչ միանգամից փոխվեց»:
Խոսելով ներհայաստանյան զարգացումների մասին, Ջոնսը նշեց, որ Հայաստանում աշխատած երեք տարիների ընթացքում «երկրի ներսում իրավիճակը դարձել է ավելի կայուն»: «Ավելի ճիշտ՝ ներհասարակական վստահությունն է ավելացել», - ասաց դեսպանը՝ շարունակելով. - «Եվ դա շնորհիվ այն բանի, որ ժամանակին տեռորիստական գործընթաց չսկսվեց եւ չհետեւեցին հասարակական հուզումներ: Հայ հասարակությունը բավականին հասուն գտնվեց իրավիճակը հաղթահարելու համար»:
Թիմոթի Ջոնսը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանից հեռանում է համապետական ընտրություններից առաջ: «Հայաստանի համար դա հետաքրքիր ժամանակահատված կլինի», - ասաց է նա: - «Մեծ խնդիր է՝ այս ընտրությունները անցկացնել բաց եւ արդար: Աշխարհի ուշադրությունը առաջիկա ընտրություններում կենտրոնացած է լինելու Հայաստանի վրա: Սա հնարավորություն է՝ ցույց տալ, թե երկրում որքանով է հասուն դարձել ժողովրդավարությունը: Շատ կարեւոր է նաեւ, որ ընտրությունների արդյունքները ընդունվեն»:
Բրիտանացի դիվանագետի կարծիքով, Հայաստանի խնդիրներից մեկն էլ արտագաղթն է: Նրա խոսքերով, արտագաղթը նախ եւ առաջ ունի տնտեսական պատճառներ, բայց կան նաեւ քաղաքական շարժառիթներ. մարդիկ արտագաղթում են, որովհետեւ չեն զգում, թե առնչություն ունեն երկրի ղեկավարմանը:
Անդրադառնալով հայ-բրիտանական տնտեսական համագործակցության հեռանկարներին, Թիմոթի Ջոնսը տեղեկացրեց, որ գալիք տարում կավարտվի բրիտանական դեսպանատան շենքի կառուցումը Երեւանում:
Դեսպան Ջոնսը ձեռքբերում է համարում, որ Երեւանում իր օրոք ստեղծվել է Առեւտրի եվրոպական պալատ: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ կա մի կազմակերպություն, որը կարող է անհրաժեշտ երկխոսություն վարել իշխանությունների հետ՝ տնտեսական դաշտի ընդհանուր պրոբլեմների շուրջ: «Բայց դեռ շատ անելիք կա ներդրումային միջավայրը բարելավելու առումով», - շարունակեց նա՝ ավելացնելով նաեւ, թե Հայաստանում առկա են բրիտանական ներդրումների լավ հեռանկարներ:
«Բրիտանացի գործարարների համար շատ կարեւոր է», - ասաց դեսպանը, - «որ HSBS բանկն ու «Բրիտիշ Էյրուեյզ»-ը ներկա են Հայաստանում»: Նրա խոսքերով, պետք է լինի «կոմֆորտի մթնոլորտ», որի պայմաններում ավելի շատ գործարարներ կգան Հայաստան: - «Ես հավատում եմ դրան»:
Թիմոթի Ջոնսին Հայաստանում փոխարինելու է տիկին Էբոթ Ուոթը: Հայաստանում իր նշանակման կապակցությամբ Ուոթը մեջբերել էր 19-րդ դարում Մեծ Բրիտանիայի վարչապետերից Ուիլյամ Գլադսթոնի խոսքերը, թե Հայաստանին ծառայելը նույնն է, ինչ քաղաքակրթությանը ծառայելը:
Էբոթ Ուոթը Մեծ Բրիտանիայի թվով 22-րդ կին դեսպանն է: Նա է բացել բրիտանական դեսպանատունը Տաջիկստանում: Դրանից առաջ էլ դիվանագիտական աշխատանքի է եղել Լատինական Ամերիայի, Արեւելյան ու Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:
Արմեն Զաքարյան, Երեւան