Ընթացիկ նստաշրջանի վերջին հերթական եռօրյայի առաջին նիստում Ազգային ժողովը ավարտեց պարտադիր զինծառայությունից խուսափած, քրեական հետապնդման մեջ գտնվող եւ տարիքային առումով արդեն պարտադիր զինծառայության ոչ ենթակա քաղաքացիներին վերաբերող օրինագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկումը: Քվեարկությունը տեղի կունենա վաղվա նիստում:
Օրինագիծը վերաբերում է ընդհանուր առմամբ 5 հազար մարդու, թեեւ ասյօր նշվեց նույնիսկ 15֊-16 հազար թիվը: Նրանք հիմնականում արտերկրում են, այդ թվում եւ՝ մանուկ հասակում ծնողների հետ երկրից մեկնածները, եւ, նախաձեռնության հեղինակների կարծիքով, օրենքը կնպաստի նրանց վերադարձին Հայաստան:
Առաջարկվում է, որ պաշտպանության նախարարության հատուկ բացված հաշվին յուրաքանչյուր բաց թողած զորակոչի դիմաց որոշակի գումար փոխանցելուց հետո նրանց հանդեպ հետապնդումը դադարեցվի: Սահմանված է գումարային սանդղակ, եւ ամենաբարձրը, կոպիտ հաշվարկներով, կազմում է հինգ հազար ԱՄՆ դոլարի կարգի գումար:
Օրինագծի հիմնական հեղինակ, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը վերստին հիշեցրեց, որ նախաձեռնությունն սկսվելուն պես բազում դիմումներ են ստացել արտերկրից, որ քիչ չեն օրենքի ընդունմամբ Հայաստան վերադարձով շահագրգիռ մարդիկ: Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, սակայն, պնդում է, որ շատ փոքր է նման շահագրգիռների թիվը: Ըստ նրա, Հայաստանի նախագահի՝ 2001 թվականին հայտարարած համաներումը տարածվում էր նաեւ այդ բոլոր հինգ հազար դասալիքների վրա. - «Եթե համաներումից հետո հարյուր մարդ միայն վերադարձավ, երբ անվճար էր, հիմա վճարով քանի՞սը կվերադառնան»:
Օրինագծին բացասական է զինդատախազության վերաբերմունքը, որոնց սուբյեկտներն են, ի դեպ, հետապնդման մեջ գտնվող դասալիքները: Դատախազությունը համարում է, որ հասարակության մեջ օրենքը սխալ արձագանք կունենա:
Պաշտպանության նախարարությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել էր փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, կողմ է նման օրենքի ընդունմանը: Ըստ օրենքի նախագծի, գումարները վճարելուց հետո այս քաղաքացիները հաշվառվելու են պահեստազորում:
Կրթության, երիտասարդության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը այլ ելք է առաջարկում՝ գնալ համաներման ճանապարհով: «Մենք ընդունո՞ւմ ենք այդպիսի որոշումը», - հարց բարցրացրեց նա, - «որ երկրի օրենքը կամ Սահմանադրությունը խախտելուց հետո կարելի է վճար մուծել եւ էլ պատասխանատու չլինել: Ինձ թվում է, սա ընդհանուր առմամբ խարխլում է պետության հիմքերը»:
Շավարշ Քոչարյանի կարծիքով, սա նշանակում է օրինականացնել կաշառքը: Պատգամավոր Կիմ Բալայանը ՀՅԴ խմբակցությունից առարկեց, թե «քրեական օրենսգիրքը որպես պատժատեսակ ունի նաեւ տուգանքը»:
Ռուզաննա Խաչատրյան, Երեւան