«Սոցիալիստական Հայաստան» միավորման՝ երեկ կայացած համագումարում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար», - փաստագրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հետեւյալ բացվածքով. - «Այսպիսով, այսպես կոչված ռուսական ընդդիմությունը «քցեց» «Հանրապետությանը» եւ ՀԺԿ-ին, քանի որ այս կուսակցություններին ընդհանրապես չի առաջարկվել դաշինքի մաս կազմել, էլ չենք ասում, որ նրա ստեղծումը վերը նշված ուժերի համար ընդհանրապես անակնկալ է եվել: Եթե անկեղծ լինենք, թե՛ ՀԺԿ-ն եւ թե՛ «Հանրապետությունը» վաստակել են այդ վերաբերմունքը: Իրադարձությունների նման զարգացումը, կարծես թե, ակնհայտ պետք է լիներ քաղաքական հոտառություն ունեցող որեւէ ուժի համար: Սակայն ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», որ, ըստ էության, ընդդիմության առանցքը պիտի դառնային, վերջին տարիներին զբաղված են քաղաքական չոչով եւ ոչ ավելին», - գնահատում է թերթը:
«Օրրան» թերթի արձագանքում կասկածներ են շեշտված, թե վարչակազմն է իրագործում «16»-ի միավորման պառակտման այս սցենարը, եւ Ռոբերտ Քոչարյանը «օգնում» է ընդդիմության թեկնածուի կայացմանը: Մյուս կողմից, «Երկիր» թերթում մատնանշված է. - «16»-ի մեջ փոխադարձ անվստահության մթնոլորտը վաղուց է խոր արմատներ ձգել: Այլազան ձեւակերպումների ու հակափաստարկների առատությամբ այլեւս անհնար է թաքցնել այն իրողությունը, որ «16»-ի միավորումը, փաստորեն, պառակտված է»: Մեկնաբանի հայացքով, նոր դաշինքի ձեւավորման հայտարարությունը փաստորեն դրա մեջ մտնողների «վերջնագիրն է՝ ուղղված «16»-ի ղեկավարներին»: «Սույն «վերջնագիրը» շանտաժի որոշակի տարրեր նույնպես պարունակում է, քանզի արվում է հենց այն պահին, երբ «16»-ը կարծես թե պատրաստվում էր գտնել միասնական թեկնածուին ճշգրտելու մեխանիզմները», - գրում է թերթը: «Իրավունք» թերթում եւս առանձնացված է, որ այս դաշինքի ստեղծումը մեծ անակնկալ էր նախ եւ առաջ «16»-ի միավորման մեջ մտնող մնացած կուսակցությունների համար, անակնկալ էր նույնիսկ որոշ կոմունիստ գործիչների համար:
Կոմկուսի կենտկոմի քարտուղար, պատգամավոր Նորիկ Պետրոսյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ձեւակերպել է. - «Մենք 16-ի շրջանակում կենաց ու մահու պայքար պետք է մղենք, որ մեր գաղափարները առավելագույնս ներառվեն միասնական թեկնածուի ծրագրում»: «Համոզվա՞ծ եք, որ Գեղամյանը կամ Դեմիրճյանը նախագահ դառնալու դեպքում որեւէ կոմունիստական հիմնահարց են լուծելու» հարցին ի պատասխան կոմունիստ պատգամավորը ասում է. - «Մենք շատ ենք ափսոսում, որ Գեղամյանը կոմկուսի անդամ չէ եւ ղեկավարության անդամ չէ: Գեղամյանի հայրը եղել է շրջկոմի լեգենդար քարտուղարներից մեկը: Որդին՝ հոր օրինակով, շատ թելերով է կապված կոմկուսի հետ: Վստահ եմ, որ նա գերված է կոմունիստական գաղափարներով, սակայն հիմա չի կարող դնել «Ազգային միաբանություն» կուսակցության եւ Հայկոմկուսի միավորման խնդիրը»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման շրջանակում «Երկիր» թերթը «Առանց ժողովրդի, բայց ժողովրդի անունից» վերնագրի տակ տեսնում է հետեւյալ շարունակությունը. - «Հասարակական դիմումին կհաջորդի արդեն քաղաքական դիմումը։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու խնդրանք-դիմումի տակ կստորագրեն ՀՀՇ-ն եւ նախորդ իշխանությանը աջակից բազմաթիվ ու բազմագույն մի շարք մանր ու մեծ քաղաքական կազմակերպություններ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի նման քայլի գնալու իր շարժառիթները»։ Միաժամանակ, նրանք բոլորը գիտակցում են, որ «հաղթելու հավանականությունը շատ փոքր է» եւ «նպատակ ունեն ընտրություններից հետո (ընդ որում՝ անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ) աշխարհով մեկ գոռալ, որ ընտրություններն արդար չէին, որ նախագահը լեգիտիմ չէ»։ Ի դեպ, «Իրավունք» թերթում էլ այսօր մատուցվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը հետապնդելու է Ռոբերտ Քոչարյանի առաջադրման լեգիտիմությունը կասկածի տակ դնելու նպատակ. - «Խոսքը վերաբերում է քաղաքացիության ստաժի հանգամանքին, քանի որ քաղաքացիության տարիների սակավության պատճառաբանությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցելը թույլ կտա մեծ հասարակական ռեզոնանս ստեղծել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական ժամկետի շուրջ»: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, «Իրավունք»-ի մեկնաբանը շարադրել է. - «Որպես փորձառու քաղաքական գործիչ, Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ավելի գերադասելի է համարում, որ ՀՀՇ-ն լինի իրեն ոչ թե առաջադրող, այլ պաշտպանող կառույց, քանի որ դա քաղաքական մանեւրի ավելի լայն հնարավորություն է ընձեռում: Իսկ մանեւրելու տեղ, իրոք որ, կա: Պատահական չէ, որ իշխանամետ ու իշխանական դեմքերի մի մասը արդեն իսկ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանից հետո թիվ երկուսը համար Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այդպիսի չինովնիկների քանակը, բնականաբար, աճելու է, իսկ օլիգարխիկ միջավայրում, որոշ տեղեկություններով, ընթանում է Տեր-Պետրոսյանի հետ ստվերային ուղղակի ու անուղղակի կոնտակտներ հաստատելու գործընթաց: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այդտեղ եւս գերադասում են խուսափել Տեր-Պետրոսյանի հասցեին ոչ հարգալից արտահայտություններից, եւ, ըստ էության, ձգտում են կամուրջները չայրել»: Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ում առանցքավորված է. - «Աստիճանաբար աճում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ունենալու հույսերը, ինչը մեծացնում է հերթական ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու շանսը»:
«Իշխանական Դաշնակցությունն այսօր Ծաղկաձորում սկսվող ՀՅԴ Գերագույն ժողովը անցկացնելու է փակ գաղտնի պայմաններում, հետեւաբար, «Հայկական ժամանակ» թերթի որակմամբ, «օրենքից դուրս է»: Նման գործելակերպը «հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության մի շարք սկզբունքների: Կանխազգալով ավանդաբար իրենց ուղղվող այդ մեղադրանքը, Դաշնակցության պաշտոնաթերթը այսօր փորձում է թոթափել, թե դժվար է գաղտնի անվանել այն ժողովները, որոնք ավարտից հետո սովորաբար լուսաբանվում են, իսկ որոշումները տպագրվում են հարյուրավոր օրինակներով եւ հասնում են հազարավոր դաշնակցականների: Նախաժողովային այս հրապարակման հպարտ արձանագրումներից է եւ, որ «Դաշնակցությունը սկսում է ժողովները՝ երբեք չիմանալով, թե ինչ որոշումներ է կայացնելու»:
Վաչե Սարգսյան