Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետի կարծիքով, Տեր-Պետրոսյանի առաջադրումը «կխանգարի» Քոչարյանին


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չորեքշաբթի օրը լրագորղների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ 2003-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ուղղակի կհարվածի գործող նախագահին եւ օգուտ կտա ընդդիմադիրներին:

Բնականաբար, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի որպես թեկնածու, Հայաստանի ամենաերկար պաշտոնաված նախկին վարչապետը կպատշպանի առաջին նախագահին: «Իսկ եթե չդնի, ես անգամ չեմ պատկերացնում, թե ում օգտին ենք լռելու», - ասաց Բագրատյանը:

Նախկին վարչապետը, իր փոխանցմամբ, նախկին նախագահի հետ ընտրություններում վերջինիս առաջադրվել-չառաջադրվելու մասին չի խոսել:

Բագրատյանի դիտարկմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կօգնի ընդդիմադիրներին: Խնդիրն այն չէ, թե առաջին նախագահը հեշտությամբ կարող է վերընտրվել արդեն որպես երրորդ նախագահ: Երկու նախագահների պայքարից, սակայն, կօգտվի երրորդ ուժը, քանի որ այդ դեպքում Քոչարյանից ձայները կգնան ոչ միայն դեպի Լեւոն Տեր-Պետրոսյան, այլ նաեւ դեպի առաջատար ընդդիմադիր թեկնածուն:
Բացի այդ այսօր Ղարաբաղյան խնդիրն ավելի բարենպաստ փուլի չի հասել, քան կար Լեւոն Տեր Պետրոսյանի հեռանալու պահին, այնպես, որ դա էլ չպետք է անտեսել:

Հրանտ Բագրատյանը, թեեւ չհերքեց ու չհաստատեց առաջին նախագահի առաջադրվելու հավանականությունը, ասաց, թե վստահ չէ, որ դրա համար բարենպաստ պահ է այսօր: Բայց, ըստ նախկին վարչապետի, Ռոբերտ Քոչարյանին խանգարել [իր առաջադրմամբ] Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ կարող է:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG