Նոյեմբերի 8-ին լրացավ Երեւանի հինգ դեցիմետրային կապուղիների համար հայտարարված մրցույթին հայտերի ներկայացման ժամկետը: Անցած գարնանը իր կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերությունը այս անգամ մրցելու է միանգամից չորս կապուղիների համար: Մինչդեռ ավելի վաղ եթերից դուրս մնացած «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունն այս անգամ էլ դիմումատուների ցանկից դուրս մնաց, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հերթական դատական պատասխանատվության կանչվելու շեմին է:
Հանձնաժողովը չընդունեց «Նոյյան Տապան» հեռուստաընկերության՝ ազատ կապուղիների մրցույթին մասնակցելու դիմումը: Հանձնաժողովը պնդել էր դիմումում նշել, թե հայտարարված կապուղիներից կոնկրետ որի համար են հայտ ներկայացնում, հեռուստաընկերության ներկայացուցիչները հրաժարվել էին՝ պատճառաբանելով, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն այդպիսի պահանջ չի նշում դիմումի համար եւ պնդել էին, որ, թերություններով հանդերձ էլ, հանձնաժողովը պարտավոր է ընդունել դիմումը:
Հանձնաժողովի իսկ ընդունած մրցույթի կարգում, ի դեպ, դիմումը չընդունելու մասին որեւէ կետ չկա: «Դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելիս դրանցում առկա թերությունների մասին հանձնաժողովը հայտնում է դիմողին՝ այդ մասին նշում կատարելով ստացականում», - սահմանում է այդ փաստաթուղթը: - «Դիմողը մրցույթի մասնակից չի համարվում, եթե փաստաթղթերում առկա թերությունները չեն շտկվել ստացականը ստանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում»:
Իսկ «Նոյյան տապան»-ի դիմումը չեն ընդունել եւ ստացական էլ չեն տվել: Հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը սա մեկնաբանում է որպես «աղաղակող իրավազանցություն»: «Ըստ երեւույթին, միակ ճանապարհը դատական կարգով արագացված դատավարությամբ պահանջելն է, որպեսզի դիմումը ընդունվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատճառաբանում է, թե «Նոյյան Տապան»-ի դիմումը պատշաճ ձեւով չէր ներկայացված՝ նշված չէր, թե կոնկրետ որ կապուղու համար են հայտ ներկայացնում: Հեռուստաընկերության ներկայացուցիչները չեն ընդունել հանձնաժողովի՝ կոնկրետ կապուղի նշելու առաջարկը, եւ սահմանված ժամկետում դիմում չեն ներկայացրել:
Նույն շտկումը, Ամալյանի խոսքերով, առաջարկվել է «Ա1+»-ին, որը նույնպես կոնկրետ կապուղի չէր նշել, ինչից հետո վերջինս չորս առանձին դիմում է ներկայացրել:
Նոյեմբերի 19֊-ին հանձնաժողովում կբացվեն Երեւանի ազատ կապուղիների համար հայտ ներկայացրած ընկերությունների առաջարկ-ծրարները, 20֊ին՝ մարզայիններինն ու ռադիոընկերություններինը: Հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի վերջին:
«Ա1+»-ը, որի՝ զբաղեցրած կապուղուց զրկվելը ունեցավ նաեւ քաղաքական մեկնաբանությունները, քանի որ այն ընդդիմադիր գործիչներին ամենից հաճախ եթեր տրամադրող հեռուստաընկերությունն էր, անգամ այս մրցույթում հաղթելու դեպքում էլ հազիվ թե կարողանա մասնակցել նախագահական ընտրարշավին: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային զրույցում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը թեեւ չբացառեց, որ կարող են մինչեւ նախագահական ընտրությունները եթեր դուրս գալ, ասաց, թե «մեծ մտավախություններ ունի» այդ առումով:
Ռուզան Խաչատրյան, Երեւան