Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով այս տարվա հունվարին ձերբակալված Մուրադ Բոջոլյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր էլ իրեն մեղավոր չճանաչեց:
Հոկտեմբերի 24-ից սկսված դատավարության այսօրվա նիստում ցուցմունքներ տվեց վկա Իվան Ղուկասով, որը խորհրդային տարիներին ռազմական հետախուզության Հայաստանում գտնվող ստորաբաժանման ղեկավարն է եղել: Ըստ Ղուկասովի, 1971 թվականից Մուրադ Բոջոլյանը կամավոր ընդգրկվել է խորհրդային միության հետախուզական կառույցում՝ Թուրքիայի դեմ հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով: Ուսումնառության տարիներին Բոջոլյանն իրեն դրսեւորել է իբրեւ նախաձեռնող, հայրենասեր եւ բարձր մակարդակի հետախույզ, սակայն ռազմական հանձնարարություններ չի կատարել:
Ղուկասովը Հայաստանի անկախացումից հետո էլ երկրում ձեւավորել է ռազմական հակահետախուզական մարմին, ղեկավարել է այն: Բոջոլյանին, սակայն, աշխատանք չի առաջարկել (թեեւ ուներ նրա նման «բարձր պրոֆեսիոնալների կարիք»), որովհետեւ Բոջոլյանը այդ տարիներին աշխատում էր արտգործնախարարությունում, ապա՝ հանրապետության նախագահի աշխատակազմում:
Դատարան այդպես էլ չներկայացան դատակոչված մյուս 3՝ ազգությամբ քուրդ վկաները: Հայաստանի քրդական կոմիտեի նախագահի ուղարկած տեղեկանքի համաձայն, վկաները հանրապետությունում չեն: Դատավարության կողմերի համաձայնությամբ, ընթերցվեցին վկաների նախաքննական ցուցմունքները: Ըստ այդմ՝ երեքն էլ Թուրքիայի քաղաքացիներ են, երեքն էլ՝ Քրդական բանվորական կուսակցության անդամ: Բոջոլյանի հետ հանդիպել են հայ-քրդական բարեկամության միության գրասենյակում, զրուցել տարբեր թեմաների շուրջ: Սակայն հրապարակված ցուցմունքներում վկաները նշել էին, որ իրենց մտքով չի անցել, որ Բոջոլյանը կարող է լրտես լինել:
Այնուհետեւ դատարանում սկսեց ցուցմունք տալ ամբաստանյալ Բոջոլյանը: Նախ մանրամասն պատմեց կենսագրությունը՝ նշելով, որ 1971-1991 թվականներին խորհրդային հետախուզության հետ համագործակցության մասին որեւէ մեկը տեղյակ չի եղել: Արտգործնախարարությունը աշխատելու ժամանակ՝ 1991-1993 թվականներին Բոջոլյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորմանը:
Բոջոլյանը ասաց նաեւ, որ այդ տարիներին ծանոթացել է թուրք լրագրողներ Մեհմեդ Ալի Բիրանդի, «Միլիեթ» թերթի Մոսկվայում թղթակցի, «Հյուրիեթ» թերթի թղթակից Ներհուն Հաջի Օղլու հետ: Երեքն էլ այդ ժամանակ եկել են Հայաստան, հանդիպել մի քանի պաշտոնայաների հետ: Եվ Բոջոլյանն աշխատել է իբրեւ թարգմանիչ:
Այնուհետեւ Բոջոլյանի ասաց, որ արդեն 1993 թվականին ԱԳՆ-ում աշխատելու տարիներին իր նկատմամբ կասկածներ կային՝ թե համագործակցում է թուրքական համապատասխան ծառայությունների հետ: Ըստ ամբաստանյալի, ԱԳՆ-ում շշուկներ կային այդ մասին, եւ 1993-ի ամռանը, զգալով, որ իրեն չեն վստահում, ազատվել է աշխատանքից:
Ըստ այդ տարիների արտգործնախարար Վահան Փափազյանի, սակայն, Բոջոլյանն աշխատանքից ազատվել է այլ պատճառով: «Ես անձամբ Բոջոլյանին առաջարկել եմ ընտրություն կատարել դիվանագետի եւ մանր առեւտրականի միջեւ, ինքն ընտրեց մանր առեւտուրը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Վահան Փափազյանը:
Բոջոլյանի շահերի պաշտպանի խոսքերով, քրեական գործում կան նյութեր, որ նախաքննության մարմինը հարցաքննել է այդ տարիներին Բոջոլյանի հետ աշխատած անձանց: Կոնկրետ ովքեր են դրանք հայտնի չէ, սակայն փաստ է, որ նրանք դատակոչված վկաներ չեն:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 4-ին:
Կարինե Քալանթարյան, Երեւան