Անցած շաբաթ կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի («թրաֆիքինգ») հետ կապված հարցերն ուսումնասիրող հանձնաժողովը երկուշաբթի գումարած անդրանիկ նիստում կարեւորվել է գործողությունների ազգային ծրագրի մշակման եւ Հայաստանի քրեական օրենսգրքում թրաֆիքինգին առնչվող դրույթների ներառման խնդիրները:
Հանձնաժողովը, որի կազմում են տարբեր նախարարություններ ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, ստեղծվել է՝ արձագանքելով Միացյալ Նահանգների մեղադրանքների, թե Հայաստանը «թրաֆիքինգ»-ի խոշոր կենտրոն է տարածաշրջանում: Անցած հուլիսին հրապարակված՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի զեկույցում նշվել է, թե Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այդ երեւույթի դեմ պայքարելու ուղղությամբ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացվեցին հանձնաժողովի աշխատանքների հիմնական ուղղությունները եւ նրա առջեւ դրված խնդիրները:
«Կարեւորվեցին գործողությունների ազգային ծրագրի մշակման եւ ՀՀ քրեական օրենսգրքում թրաֆիքինգին առնչվող դրույթների ներառման խնդիրները», - տեղեկացնում է հաղորդագրությունը: - «Որոշվեց ստեղծել ենթախումբ, որը հաջորդ նիստի ուշադրությանը կներկայացնի օրենսդրական, սոցիալ-տենտեսական եւ առողջապահական ոլորտներին վերաբերող առաջարկներ»:
Շեշտվել է նաեւ, որ «թրաֆիքինգի» խնդիրը հայ-ամերիկյան աշխատանքային խմբի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության ուշադրության կենտրոնում է, եւ այդ կազմակերպությունների հետ անհրաժեշտ է իրականացնել սերտ համագործակցություն:
Էմիլ Դանիելյան, Երեւան