Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի լրագրողին մրցանակ է շնորհվել հայոց ցեղասպանության մասին հոդվածի համար


Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է «Ռոյթըր» գործակալությունը, 1915 թվականի հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի համար ֆրանսիացի լրագրող Ժան Քեհյանը մրցանակի է արժանացել զինված հակամարտությունները լուսաբանող լրագրողների միջազգային հեղինակավոր մրցույթում:

Ֆրանսիական «Լիբերասիոն» օրաթերթի թղթակից Ժան Քեհյանը ստացել է Արեւմտյան Ֆրանսիայի Ժան Մարենի մրցանակը՝ Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանություններին ու տեղահանությանը վերաբերող հոդվածի համար:

Ամենամյա այս մրցույթի ժյուրիի կազմում ընդգրված են խմբագիրներ ու լրագրողներ ամբողջ աշխարհից:

Լուսանկարչության ասպարեզում բարձրագույն մրցանակը՝ Բայոյի մրցանակը ռազմական թղթակիցների համար շնորհվել է 2001 թվականի նոյեմբերի Քաբուլի ազատագրման լուսանկարների շարքի հեղինակ, «Ռոյթըր»-ի լուսանկարիչ Յաննիս Բեհրակիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG