Մատչելիության հղումներ

Դաշնակցության թեկնածուն ինքնաբացարկ է հայտնում


Գյումրիի քաղաքապետի՝ ՀՅԴ-ն ներկայացնող թեկնածու, Շիրակի մարզպետարանի արդյունաբերության զարգացման վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը հանդես է եկել ինքնաբացարկով:

Դաշնակցության Գյումրիի կոմիտեն որոշում է ընդունել դադարեցնել Հովսեփ Սիմոնյանի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին, եւ վերջինս համապատասխան դիմում է ներկայացնել, ինչի մասին երեկ երեկոյան հայտարարել է Աժ պատգամավոր Հակոբ Մաթիլյանը:

«Մենք հույս ունեինք, որ մեզ կհաջողվի, իրոք, ստեղծել այն իրավիճակը, երբ մեր համաքաղաքացիներին կընձեռվի հնարավորություն ընտրություն կատարել երկու անձերի միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սիմոնյանը՝ հավելելով, սակայն, որ, հաշվի առնելով 1999 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը, բարոյական են համարում դուրս գալ ընտրապայքարից:

«Ես միշտ դեմ եմ եղել վարկաբեկմանը, միշտ դեմ եմ եղել անձնական վիրավորանքներին», - հավելեց Սիմոնյանը: - «Կան թեկնածուներ, որ հայտարարում են, թե վերցրեք [ընտրակաշառանք] եւ գնացեք, ձեր ձայնը ում ուզում եք տվեք»:

Գյումրիի քաղաքապետի մյուս երեք թեկնածուները, այդ թվում՝ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, շարունակում են ընտրապայքարը:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG