Կառավարության այսօրվա նիստից հետո տրված բրիֆինգում Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը գերակատարել է պետական բյուջեի եկամուտների այս տարվա առաջին 9 ամիսների առաջադրանքը:
Այս ընթացքում հավաքվել է շուրջ 141 մլրդ դրամի հարկեր, որը կազմում է բյուջեով ծրագրված տարեկան հարկային մուտքերի շուրջ 73 տոկոսը։ Իսկ 9 ամսվա պետական ծախսերի առաջադրանքը կատարվել է 97 տոկոսով, թեեւ, ըստ նախարարի, փող եղել է, պարզապես մնացած 3 տոկոսի ծախսերի համար հայտեր չեն եղել:
Վարդան խաչատրյանն ասաց նաեւ, որ կառավարությունը հավելյալ միջոցների հաշվին մարել է 9 միլիարդ դրամի պարտքեր եւ չի կուտակել ընթացիկ պարտքեր։ Նախարարի մատուցմամբ, կառավարության ֆինանսական գործերը լավ են ընթանում: Բայց մինչեւ տարեվերջ կարող են լուրջ խնդիրներ ծագել, եթե դոնորները, առաջին հերթին Համաշխարհային բանկը, խոստացած փողերը չտան: Մասնավորապես առողջապահության համակարգին կուտակած մեծ պարտքերի եւ 2000 թվականի համայնքային դոտացիաների պարտքերի մարումը կախված է ՍԱՔ-4 կառուցվածքային բարեփոխումների վարկի ստացումից, քանի որ երկուսը միասին կազմում է ճիշտ այնքան, որքան նախատեսվող լողացող տրանշն է՝ շուրջ 20 միլիոն դոլար:
ՀԲ-ի այդ ուշացած վարկը եր՞բ «կլողա» դեպի Հայաստան. Վարդան խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք այդ վարկի հետ կապված բոլոր պահանջները կատարել են ու հուսով է, որ մինչեւ տարվերջ գումարը կստանան, անցյալից մնացած պարտքերը կմարեն:
Սակայն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հավաստի աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնցին, որ բանկը որոշում է կայացրել չգնել Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի 19,9 % բաժնեմասը: Այս հանգամանքը, իհարկե, որոշակի խոչընդոտներ կստեղծի կառուցվածքային բարեփոխումների վարկի ստացման առումով:
Բացի այդ, այս տարվա բյուջեում եւս 20 միլիոն դոլար ծրագրված է ՍԱՔ- 5-ի գծով, որը, ամենայն հավնականությամբ, նույնպես այս տարի չի ստացվի: Ըստ Վարդան խաչատրյանի, թյուրիմացաբար Համաշխարհային բանկի միջին օղակները սխալ տեղեկություն են տվել իրենց ղեկավարությանը, թե Հայաստանի այս տարվա բյուջեում նման վարկ նախատեսված չէ։ Եթե նույնիսկ հաջողվի թյուրիմացությունը հարթել, մինչեւ տարեվերջ տեխնիկապես անհնար կլինի ստանալ այդ գումարը, ասաց նախարարը։
Այսպես, պետական բյուջեից գոնե այս 20 միլիոն դոլարի վճարումները կատարելու առումով կառավարությունը մինչեւ տարեվերջ լուրջ խնդիրներ կունենա, թեեւ, երկրի թիվ մեկ ֆինանսիստը այսօր հավաստիացրեց, որ, եթե այդ վարկերը չստացվեն, կառավարությունն իր պարտավորությունը կատարելու համար ֆինանսական այլ աղբյուրներ կգտնի:
Վարկային այս խնդիրները Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը քննարկել է Համաշխարհային բանկի ղեկավարության հետ՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին Վաշինգտոնում կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա համաժողովի ընթացքում։ Իսկ համաժողովից առաջ՝ սեպտեմբերի 25-ն եւ 26-ին տեղի է ունեցել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի հերթական նիստը, որի ընթացքում, քննարկվել են ԱՄՆ կառավարության կողմից 2003 թվականին Հայաստանին հատկացրած 90 միլիոն դոլարի մարդասիրական օգնության բաշխման ուղղությունները։
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի քննարկած առանցքային հարցերից մեկն էլ Առեւտրի Համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության ձգձգման հարցն է եղել: Այն մինչեւ սեպտեմբերի վերջ պետք է լուծվեր, սակայն անորոշ ժամկետով հետաձգվել է՝ պատճառաբանվելով Հայաստանի օրենսդրության անհամապատասխանությունը ԱՀԿ պահանջներին:
Վարդան Խաչատրյանի եզրակացությամբ, ամերիկյան կողմը ցանկանում է, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցի Ադրբեջանի հետ միաժամանակ, ինչը մեր պատվիրակությունը համարել է անընդունելի: Վարդան Խաչատրյանի խոսքերով, մի երկրի տնտեսական զարգացումները չի կարելի կապել մեկ այլ երկրի հետ: Նախարարի տպավորությամբ, այս առարկությունը ամերիկյան կողմը ընդունել է, եւ անդամակցության հարցը առաջիկայում կլուծվի:
Ատոմ Մարգարյան, Էմիլ Դանիելյան
Երեւան