Մատչելիության հղումներ

Այսօր նախագահը հանձնեց Անկախության օրվա առթիվ շնորհված պարգեւները


Այսօր Ռոբերտ Քոչարյանը պետական շքանշաններ ու մեդալներ հանձնեց Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգեւատրված մի քանի տասնյակ գործիչների: Նախագահի նստավայրում կազմակերպված միջոցառումը, ինչպես սովորաբար, անցավ շնորհավորանքներով, շնորհակալություններով, փոքրիկ հյուրասիրությամբ ու նախագահի հետ լուսանկարվելով:


Տարբեր բնագավառներից պարգեւատրված 40 գործիչներից 30-ը ուժային կառույցներից էին՝ զինվորականներ, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների աշխատակիցներ:


Պարգեւատրվածների մեջ չկար քաղաքական, պետական որեւէ գործիչ, ինչը ցույց է տալիս, որ անկախության ձեռքբերումից 11 տարի անց կարեւորվում է ուժային կառույցների դերը: Նախագահի ելույթում էլ կար նման շեշտադրում. «Այսօր պետությունը լուծում է մեր քաղաքացիների խաղաղ եւ անվտանգ կյանքի ապահովման հարցերը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG