Մատչելիության հղումներ

Ալիեւը միջնորդներին փոխանցել է Ադրբեջանի հասարակության տրամադրությունները


Սեպտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանի եւ Ստեփանակերտի այցելություննից հետո մեկնեցին Բաքու:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, նախագահ Հեյդար Ալիեւը միջնորդներին մտահոգություն է հայտնել, որ իր երկրի հասարակությունը կորցնում է հույսը խաղաղության նկատմամբ, եւ գրավյալ տարածքները ուժով ազատագրելու ցանկությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում: Սակայն միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռ սպառված են:

Համանախագահ Ռուդոլֆ Փերինան (ԱՄՆ) Բաքվում հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ժամանակը վաղուց հասունացել է, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը անհանգստացած է խնդրի լուծման ձգձգումներով:

Ռուսաստանի կողմից համանախագահ Նիկոլայ Գրիբկովն իր հարթին նշել է, որ հակամարտ կոմերը լի են հարցի խաղաղ կարգավորման վճռականությամբ, եւ միջնորդները հասկանում են հայկական եւ ադրբեջանական կողմերի մտահոգությունները:

Միսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչ Հյուգ Պեռնեի խոսքերով, խումբը ընդլայնելու է աշխատանքները: Հոկտեմբերի 9-ին Բրյուսելում միջնորդները հանդիպելու են Եվրամիության արտաքին եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանային եւ արտաքին կապերի հանձնակատար Քրիս Պատենին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները քննարկելու նպատակով: «Դա անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիությունը գործընթացից տեղյակ լինի, ինչպես նաեւ կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունները ընդլայնելու համար»,- Բաքվի մամլո ասուլիսում հանդիպումների անհրաժեշտությունը մեկնաբանեց համանախագահը:

Միջնորդները Բաքվում եւս կարեւորելով նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի օգոստոսի 14-ի սադարակյան հանդիպումը, ընդգծել են երկխոսության շարունակությանը նպաստելու իրենց մտադրությունների մասին եւ հույս են հայտնել, որ 2003 թվականին երկու երկրներում կայանալիք նախագահական ընտրությունները խաղաղարար գործընթացի վրա բացասական ազդեցություն չեն ունենա:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG