Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան օգնում է Հայաստանի մարզերին





Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Հայաստանին հատկացնել 4 մլն 520 հազար ֆոինտ-ստերլինգ դրամաշնորհ:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը այսօր Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել իր երկրի կառավարության մտադրությունը՝ Հայաստանի մարզային զարգացման ծրագրի շրջանակներում, Տավուշի եւ եղարքունիքի մարզերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարեփոխման, հեռանկարային ծրագրերի մշակման եւ իրագործման համար դրամաշնորհ հատկացնելու մասին:

Մարզային զարգացման այս ծրագիրը նախատեսված է իրագործել երեք փուլով՝ 54 ամսվա ընթացքում:

Ըստ կառավարության լրատվական ծառայության, Դեսպանը վստահեցրել է, որ համայնքային նշանակության ենթակառուցվածքների զարգացման համար կաշխատեն ներգրավել նաեւ ֆինանսավորման այլ աղբյուրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG