Այսօր քաղաքական եւ լրատվական դաշտում հիմնական քննարկման թեման է միասնական թեկնածուի շուրջ ընդդիմության համախմբվելու հարցը: Ինչ ծրագիր է իրականացնելու միասնական թեկնածուն՝ ազատակա՞ն, սոցիալիստակա՞ն, դեռեւս հստակ չէ:
16 ընդդմադիրների խորհրդի այսօրվա փակ նիստում որոշվել է, որ ամեն կուսակցություն խորհրդի աշխատանքային խմբին ներկայացնի իր ծրագրային հայեցակարգը, իսկ առաջիկա նիստերում արդեն կմշակվի եւ կընդունվի միասնական փաստաթուղթը: Այսինքն որոշվել է. նախ՝ միասնական ծրագիր, ապա նոր՝ միասնական թեկնածու:
«Սոցիալիստական Հայաստան միավորման» քաղխորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդեց, որ ներկա իրավիճուկում ընդդմությունը պարտադիր միասնական պետք է լինի: Սակայն միավորված ուժերի գաղափարական հակասություները եւ միասնական ծրագրի ստեղծման անհնարինությունը որպես փաստարկ ներկայացնուելու փորձերը նա ծիծաղելի համարեց՝ նշելով. - «Այսօր մի ծրագիր կա՝ երկիրը ազատել կլանային համակարգից եւ նրա խորհրդանիշն ու դրոշ հանդիսացող նախագահ Քոչարյանից»:
Իհարկե, ըստ նրա չի բացառում, որ միավորված ուժերի մեջ կգտնվեն այնպիսիք, ովքեր չեն դիմանա գայթակղություններին, տուրք կտան իշխանական խոստումներին: Մանուչարյանն անգամ տեսնում է, թե ում ուղղությամբ է աշխատում իշխանությունը՝ առանց անուններ տալու: Բայց տեսնում է նաեւ, թե որքան ուժեղ է ընդդիմությունը:
- «Էական կտորնները ընդդիմությունից չեն պոկվի»,- համոզված է Մանուչարյանը: Նա ունի նաեւ որոշ կանխատեսումներ: - «Շատ հնարավոր են այնպիսի զարգացումներ, որ մինչեւ ընտրություններն արդեն կարողանանք վերջ տալ այս իշխանությանը եւ այդ դեպքում ընտրությունները, միգուցեեւ, անցնեն որպես ընտրություն», ասաց Մանուչարյանը՝ նկատի ունենալով, որ այդ դեպքում կլինի գաղափարախոսությունների պայքար, այլ ոչ թե՝ միավորում «ընդդեմ» գաղափարի շուրջ:
Նրա համոզմամբ. - «Ինչպես ցանկացած խմբի հանցավոր գործողություն, այդ թվում նաեւ այս իշխանությունների հանցավոր գործողությունները, կարող են կասեցվել ցանկացած ճանապարհով՝ այդ թվում նաեւ բռնի»:
Երկրորդ կանխատեսումն այն էր, որ Աշոտ Մանուչարյանը
նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքների հնարավորությունը զրոյական է համարում: Բացի այդ, ընտրությունների նախաշեմին իրավիճակը կտրուկ փոխվելու է,ըստ նրա, երբ իրական ու շոշափելի դառնան ընտրությունները, ընդդիմությունը միավորվելու է՝ առաջարկելով միասնական թեկնածու եւ ստվերային կաբինետ:
Իսկ ընդդիմադիրների այսօրվա փակ նիստից պարզ դարձավ, որ 16-֊ի միավորումը, փաստորեն, չընտրեց միասնական ծրագրի մշակման առավել ժամանակատար տարբերակը, որը սեփական օրինակով օրերս իրականցրել էր Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանություն» կուսակցությունը:
Հայկոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանը, որը հերթագայության կարգով այսօրվա նիստը վարողն էր, ասաց, թե թեկնածուի հարցը ժամանակն ու իրադրությունը ցույց կտան: Ինչ վերաբերում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 16-֊ի մասին հնչեցրած տեսակետներին,- «Նա չէ, որ պետք է մեզ օգնի», - ասաց Դարբինյանը:
Լիբերալ Դեմոկրատական եւ Նոր ուղի կուսակցությունները, չնայած չեն դրել 16-֊ին միանալ-֊չմիանալու հարցը, բայց ողջունում են այդ միավորումը: Վիգեն Խաչատրյանն այս առիթով ասաց. - «Երբ իշխանությունը քաղաքական չի լինում, ընդդիմությունն էլ քաղաքական չի լինում, եւ անպատեհ է հարցը, թե ինչպե՞ս կարող են ամենատարբեր գաղափարախոսությունների քաղաքական ուժեր միավորվել: Կարեւորն է, որ հասարակության մեջ ձեւավորվել է պատվեր՝ այս ռեժիմից ազատվելու, կարծում են նրանք:
Վիգեն Խաչատրյանը եւ Աշոտ Բլեյանը պնդում են, թե «Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն 98-֊ին չուներ, այլեւ 2003-֊ին էլ իրավունք չունի թեկնածու առաջադրվելու, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, եւ տասը տարի անընդմեջ չի բնակվել հանրապետությունում»:
98-֊ի նախագահի ընտրություններում թեկնածու եղած Վիգեն Խաչատրյանն ու Աշոտ Բլեյանն ակնարկեցին նաեւ, թե իրենց թեկնածությունն առաջադրելու հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը չառաջադրվի:
Կարինե Քալանթարյան, Ռուզան Խաչատրյան,
Երեւան