Մատչելիության հղումներ

Հայերը հերքում են իրենց մասնակցությունը Բաքու-Ջեյհան ծրագրին


Երեկ հանդիսավորությամբ բացելով Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությունը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն ասաց, որ 17ՕՕ-կիլոմետրանոց խողովակաշարի կառուցումը մեծապես նպաստելու է իր երկրի տնտեսության զարգացմանը:
Սակայն ադրբեջանական որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ վերջին շաբաթների ընթացքում պնդում են, թե ադրբեջանական նավթից ստացվելիք օգուտը նպաստելու է հայաստանյան ծրագրերի իրագործմանը: Առիթն այն է, որ Ադրբեջանի տարածքում խողովակաշարը կառուցելու է "Քոնսոլիդեյթեդ քոնթրաքթորս քոմթընի", կարճ՝ ՍիՍիՍի հունական ընկերությունը, որտեղ նաեւ հայեր են աշխատում: Ինչպես նշված է ընկերության ինտերնետային էջում, այն ստեղծվել է 5Օ տարի առաջ Յեմենում, այժմ աշխատում է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրեթե բոլոր երկրներում, աշխատողների թիվը մոտենում է 4Օ հազարին:

Ընկերության տնօրենների խորհրդի խորհրդականների թվում նշվում է նաեւ Գեւորգ Թորոյանի անունը եւ տեղադրված է նրա լուսանկարը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսպիսով ՍԻՍիՍի ընկերության ստացած եկամուտների մի մասը հայտնվելու է Թորոյանի գրպանում, իսկ քանի որ նա սերտ կապեր ունի "Հայաստան" համահայկական հիմնադրամի հետ, ադրբեջանական նավթից ստացված փողն ի վերջո ուղղվելու է հայաստանյան եւ ղարաբաղյան ծրագրերի կենսագործմանը:
"Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Պասկեւիչյանն այսօր "Ազատություն" ռադիոկայանին հայտնեց, որ Գեւորգ Թորոյանը իրոք աշխատում է հիմնադրամի ամերիկյան երկու մասնաճյուղներից մեկում՝ Ամերիկայի արեւելյան ափի տեղական մարմնի փոխնախագահն է:

Ադրբեջանական աղբյուրների պնդումները, թե "Հայաստան" հիմնադրամը սերտ կապեր է պահպանում Սադամ Հուսեյնի եւ պաղեստինցի ծայրահեղականների հետ, Տիգրան Պասկեւիչյանը անհեթեթ անվանեց:

Գեւորգ Թորոյանը "Ազատություն" ռադիոկայանին հայտնեց, որ ինքն իրոք երկար տարիներ աշխատել է արաբների կողմից հիմնած ՍիՍիՍի հունական ընկերությունում, սակայն վաղուց արդեն չի աշխատում այնտեղ, փայատեր չէ եւ աշխատավարձ չի ստանում, թեեւ մնում է հոգաբարձուների խորհրդի անդամ: Պարոն Թորոյանը հայտնեց նաեւ, որ ընկերությունում հայազգի որեւեւ փայատեր չկա:
ՍիՍիՍի ընկերությունն էլ օրերս հատուկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ փաստել էր, որ թեեւ ընկերության աշխատողներից 5եւը հայեր են, սակայն սխալ է այն արաբաեւհայկական անվանել, ինչպես դա անում են ադրբեջանցի լրագրողները, քանզի ընկերությունում աշխատում են 15 հազար հնդիկներ եւ 11 հազար ղազախներ:
"Ինչու եք գործ ունենում մի ընկերության հետ, որտեղ հայեր կան" հարցին Ադրբեջանի նախագահի որդին՝ Իլհամ Ալիեւը, որը Ադրբեջանի նավթային պետական ընկերության փոխնախագահն է, պատասխանել է, թե "Բրիթիշ փետրալեումի" եւ "Լուկոյլի" փոխնախագահներն էլ են հայ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը գործ չպետք է ունենա այդ ընկերությունների հետ:

Մասնագետների վկայությամբ ռուսական նավթային հսկան՝ "Լուկոյլն" իսկապես կարելի է հայեւադրբեջանական արդյունավետ համագործակցության օրինակ համարել՝ նախագահը ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է, փոխնախագահը հայազգի
Ջիվան Չելոյանցը:

Այսօր ելույթ ունենալով "Լիդեր" ադրբեջանական հեռուստակայանով, Կասպյան տարածաշրջանում Ամերիկայի հատուկ բանագնաց Սթիվեն Մանն էլ է անդրադարձել այս հարցին: "Ադրբեջանը մտնում է համաշխարհային տնտեսություն, որտեղ աշխարհի տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ մասնակցում են տարբեր ծրագրերի իրականացմանը: Միթե արժե ուշադրությունը շեղել բուն ծրագրից եւ այն սեւեռել էթնիկական խնդիրների վրա" ,եւ ասել է Սթիվեն Մանը:

Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG