Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը քննադատում է Հայաստանին՝ Ղարաբաղի հարցի շուրջ


Թուրքիայի արտգործնախարար Շուքրու Գյուրելը ուրբաթ օրը Հայաստանին մեղադրել է ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւերը չկատարելու մեջ եւ պահանջել է հանել հայկական զորքերը ադրբեջանական գրավված տարածքներից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի իր ելույթում թուրք նախարարը ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական խոչընդոտն է տարածաշրջանի քաղաքական կայունության եւ տնտեսական զարգացման ճանապարհին:

«Որպես Մինսկի խմբի գործուն անդամ, Թուրքիան կողմակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ շրջանակներում: Մեր նախաձեռնությամբ մայիսին տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը», - ասել է Շուքրու Գյուրելը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա կիրակի օրը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG