1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Այսօր տարելիցը որեւէ կերպ չէր նշվում, դրան անգամ ոչ բոլոր հայաստանյան թերթերն էին անդրադարձել:
«Ես կարծում եմ , որ 12 տարի առաջ այս օրը ընդունվեց մեր նորագույն պատմության ամենակարեւոր փաստաթղթերից մեկը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անկախության Հռչակագիրն ընդունած Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանը, ավելացնելով, որ հետագայում Հռչակագիրը հիմք դարձավ երկրի Սահմանադրության համար:
Այն օրերին արդեն հստակ էր, ըստ Արարքցյանի, որ Հայաստանը գնում է անկախ ժողովրդավարական պետության ստեղծման ճանապարհով: Ու թեեւ այդպիսի պետության ստեղծումը «շատ բարդ ճանապարհ է, դեռ շատ անելիքներ կան, բայց հիմքը դրված է»:
Նրա խոսքերով, փաստաթուղթի մշակմանը մասնակցել էին քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հատուկ ստեղծված հանձնաժողովը քննարկել ու մշակել էր բազմաթիվ առաջարկությունները: «Հիմա ես նայում եմ այդ փաստաթուղթը եւ կարող եմ ասել, որ համարյա կատարյալ փաստաթուղթ է», - ասաց նա:
Խոսելով անկախության գաղափարի մասին, Բաբկեն Արաքցյանը ներկայացրեց իր կարծիքը, թե անկախության գաղափարը վարկաբեկվել է հատկապես վերջին չորս տարիների ընթացքում՝ չհամաձայնելով, թե դա տեղի է ունեցել ավելի վաղ, մութ ու ցուրտ տարիներին:
«Ես գտնում եմ, որ 98 թվականից հետո այդ գաղափարը խիստ վարկաբեկվեց, որովհետեւ իշխանությունները տեր չկանգնեցին պետությանը», - ասաց նա:
«Իհարկե շատ ավելի սպասելիքներ ունեինք անկախությունից, բայց դա երեւի մեր ապաշնորհ ղեկավարության արդյունքն է, որ չկարողացանք երկիրը այնպիսի վիճակի բերել, որ ժողովուրդը իսկապես գոհ լինի այդ անկախությունից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Շաքե Ավոյան, Երեւան