«Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը մամուլում երեկ տեսակետ էր հայտնել, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայում մեծ դեր են խաղալու նաեւ առանձին անձինք», մասնավորապես՝ «դրանք կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը»: «Հայաստանի Հանրապետություն» թերթը փորձել է պարզել՝ նշված անձինք պատկերացնում են իրենց Տեր-Պետրոսյանի հետ նույն ճամբարում: Արտաշես Գեղամյանն անմիջապես արձագանքել է, թե Ստեփան Գրիգորյանը «արեւահարվել է»՝ ավելացնելով. - «Մտահոգություն ունեմ «Արմատ» հասարակական կազմակերպության վերնախավի առողջության մասին: Երկու ամիս առաջ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ ես «ական» եմ ընդդիմության դաշտում, իսկ այսօր նրա տեղակալ Ստեփան Գրիգորյանը նման հայտարարություն է անում: Անհեթեթություն է: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատում կան մարդիկ, որ պատրաստ են ամեն ինչ անել նախկին նախագահին վարկաբեկելու համար»: Գեղամյանն այս առիթով եւս մեկ անգամ հավատացնում է, որ ինքն իր համախոհներով երրորդ՝ ինքնուրույն ուժ է ներկայացնում, որը «վերջ կդնի ներկա իշխանություններին եւ թույլ չի տա, որ ռեստավրացիա լինեն նախկին իշխանությունները»: Իսկ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը առայժմ ասում է. - «Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտ կներկայացնի, որ վերադառնում է, այն ժամանակ կխոսենք: Համենայնդեպս այսօր Տեր-Պետրոսյանի կամ ՀՀՇ-ի (Հայոց համազգային շարժում) հետ որեւէ համագործակցություն չկա»:
Օրերս ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) կազմակերպչական հարցերով պատասխանատու Սամվել Նիկոյանը հաստատել էր, որ պայմանավորվածություն ունեն Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» հետ՝ ընտրությունների ընթացքում իրար դեմ թեկնածություններ չդնելու վերաբերյալ։ Թեեւ ավելի վաղ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը հերքել էր նման պայմանավորվածությունների վերաբերյալ լուրերը: Այդ կապակցությամբ «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, մասնավորապես, նշել է. - «Այստեղ մի փոքր շտապել են ե'ւ պրն Նիկոյանը, ե'ւ պրն Մանուկյանը։ Նախ, կյանքում սկզբունքորեն կիրառելի չեն լինում համաձայնությունները, թե մեկը մյուսի դեմ թեկնածություններ չեն դնելու»։ Բայց, նրա խոսքերով, համաձայնությունների համար արվող քայլերը չափազանց կարեւոր են ցնցումներից խուսափելու համար: Կան տարբերակներ, «բայց ասել, որ այսօր արդեն ամեն ինչ հստակեցված է՝ ակնհայտ է, որ չի կարելի եւ հնարավոր էլ չէ», - ամփոփել է Տիգրան Թորոսյանը: «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում էլ նա ընդգծում է. - «Աշնանը կայանալիք տեղական ընտրությունները ցույց կտան, թե որքանով կհաջողվի հանգել միջկուսակցական համաձայնությունների եւ պահպանել դրանք»: Այս առումով Թորոսյանը ակնարկում է, որ ընտրական հանձնաժողովների ձեւավորման ժամանակ, օրինակ, որոշ քաղաքական ուժեր խախտել են իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Սեպտեմբերը կլինի ջրբաժան, որը կհստակեցնի նաեւ սպասվող քաղաքական վերադասավորումների համապատկերը», - սահմանում է «Ազգ» թերթի մեկնաբանը։ - «Այն փաստը, որ քաղաքական դաշտի հատկապես իշխանամետ ուժերը դեռեւս չեն կողմնորոշվում դաշինքներ կազմելու թեկնածուների հարցում, բացատրվում է նրանց՝ մինչեւ սեպտեմբերի վերջը սպասելով։ Ընտրությունների արդյունքները վերլուծության ենթարկելուց հետո նրանցից յուրաքանչյուրի համար պարզ կդառնա գործող սցենարը, իսկ գլխավոր հերոսների, այսինքն առավելաբար շատ տեղեր ստացած ուժերի հստակեցումը կկողմնորոշի մյուսներին՝ ում հետ կազմել դաշինքը, ինչ մոտակա նպատակներով եւ այլն»։
Հայաստանում էներգետիկ բաշխիչ ցանցերի մասնավորեցումը ավանդաբար ուղեկցվում էր միտինգներով, երթերով, «Ո'չ ցանցերի վաճառքին, այո' Հայաստանի անկախությանը» կարգախոսով հավաքներով եւ այլն: Ներկայումս վիճակը ճիշտ հակառակն է: Ո՞րն է պատճառը: Այս հարցի պատասխանը «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձել է ստանալ ինչպես միտինգների հիմնական լոկոմոտիվ Արշակ Սադոյանից, այնպես էլ «Ո՛չ ցանցերի վաճառքին...» կարգախոսով դահլիճային հավաքների նախաձեռնող ու կազմակերպիչ Հրանտ Խաչատրյանից: Պարզվեց, որ նրանք երկուսն էլ իրենց խիստ բացասական վերաբերմունքը բաշխիչ ցանցերի մասնավորեցման նկատմամբ չեն փոխել: Իսկ թե ինչու ակտիվ քայլեր չեն ձեռնարկում՝ բացատրում են արձակուրդային տրամադրություններով ու տեղեկատվության բացակայությամբ: Արշակ Սադոյանը նաեւ հանգստացրել է, թե «սպասվող իշխանափոխությունից հետո նման բոլոր գործարքները, միեւնույն է, չեղյալ ենք համարելու»: «Բայց այս բոլոր գործոնները նախկինում էլ կային», - տարակուսում է թղթակիցը եւ ներկայացնում ներկա անվրդովության հետեւյալ բացատրությունը. - «Այն ժամանակ ցույցեր ու միտինգներ կազմակերպելու դրդապատճառը բաշխիչ ցանցերի մասնավորեցումը կանխելը չէր: Պարզապես մրցույթին մասնակցելու հնարավորություն չէին ստանում ռուսական ընկերությունները, եւ բողոքի միջոցառումների նպատակը կարելի էր պատկերավոր ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Եթե ոչ ռուսներին, ապա ոչ ոքի»: Այսինքն, ռուսները գործարքի մեջ էին մտել միտինգավորների հետ: Իսկ քանի որ հիմա գնորդները ռուսաստանցիներ են, սեփականաշնորհումը չի խոչընդոտվում»:
«Ազգ»-ի թղթակիցը զրուցել է Սոչիի հայ համայնքի ղեկավար Հակոբ Կոչկոնյանի հետ՝ ինչպե՞ս են ապրում հակահայկական տրամադրություններով հագեցած տարածաշրջանում: «Այսօր երկրամասի հայերի առջեւ գրեթե փակ են վարչական բարձր պաշտոններ տանող ճանապարհները։ Առավել եւս ոչ մի հեռանկար չունի գրանցում կամ քաղաքացիություն չունեցող հայը։ Մենք կարող էինք շատ ավելի վատ վիճակում հայտնվել, եթե չդիմակայեինք Տկաչովին», - ուրվագծում է Կոչկոնյանը։ - «Ստեղծված մթնոլորտը, վայրագության դրսեւորումները ինչ-որ տեղ միավորեցին տեղի հայերիս: Համենայնդեպս, Տկաչովը գոնե հրապարակային նզովքներին վերջ է տվել։ Նա նույնիսկ ստիպված եղավ «այլ աշխատանքի» տեղափոխել իր առավել «ջանադիր» տեղակալներից մեկին»: Միեւնույն ժամանակ, հայ համայնքնի ղեկավարը շեշտում է. - «Մեր պահվածքից շատ բան է կախված, մենք պարտավոր ենք մեզ դրսեւորել լավագույն կողմերով»։ Այլապես որոշ, ինչպես ինքն է որակում, գարշանք հայեր իրենց արարքներով «ծանր վիճակի մեջ են դնում ոչ միայն մեզ, այլեւ այն ռուսներին, ովքեր համակրանք ունեն մեր նկատմամբ»։
Վաչե Սարգսյան