Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է, որ չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ընտրությունների օրինականությունը


Մոսկվա, («Ֆրանս Պրես»). - Չորեքշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել է, թե մտադիր չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղում առաջիկա կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունների օրինականությունը:

«Ուզում ենք շեշտել, որ Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: - «Ինչպես հայտնի է, մենք որպես անկախ պետություն չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը»:

«Կարծում ենք, որ դրա [Լեռնային Ղարաբաղի] ապագա կարգավիճակը կորոշվի առանց ուժի գործադրման, ներգրավված կողմերի քաղաքական բանակցությունների ճանապարհով», - ասված է նաեւ հայտարարության մեջ:

Երեքշաբթի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են օգոստոսի 14-ին հանդիպել՝ հարցի շուրջ բանակցելու: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը վերջին մեկ տարվա ընթացքում: Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը կհանդիպեն հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան՝ նախիջեւանյան հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG