Ըստ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, 90-ականների կեսերին Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ժիրայր Լիպարիտյանի, բանակցային սեղանին հիմա երկու տարբերակ կա. մեկը արդեն հայտնի «տարածքների փոխանակման» տարբերակն է, ըստ որի Լեռնային Ղարաբաղը վերամիավորվում է Հայաստանին, երկրորդը Ղարաբաղի եւ Իրանի միջեւ ընկած ադրբեջանական 4 գրավյալ շրջանների վերադարձն է՝ հաղորդակցության ուղիների բացման դիմաց:
Ներկայումս Միացյալ Նահանգներում բնակվող Ժիրայր Լիպարիտյանը անցած ամիս մասնավոր այցով եղել է Բաքվում, արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում է, ուր հանդիպումներ է ունեցել նախկին նախագահի, իր նախկին գործընկերների հետ, եղել է Լեռնային Ղարաբաղում, հանդիպել նախագահ Արկադի Ղուկասյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այդուհանդերձ, Լիպարիտյանը, «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե «բանակցային գործընթացի մեջ չէ»: Իր հանդիպումները մասնավոր բնույթ են կրում, թեեւ՝ «Իմ կարծիքը երբեմն հարցնում են, ես էլ կարծիք տալիս եմ»:
Եվ այսպես, ըստ Լիպարիտյանի, բանակցային սեղանին հիմա 2 տարբերակ կա: Առաջինը տարածքների փոխանակությունն է:
«Կա կարելիությունը, կարծեք, որ մի տեղ պարոն Ալիեւը համաձայնել է, կարծեք թե, Ղարաբաղը տալու Հայաստանին՝ ինչ-որ բանի փոխարեն», - ասաց Լիպարիտյանը՝ ավելացնելով, սակայն, որ եթե անգամ Ալիեւը համաձայնել է, այս տարբերակը Ադրբեջանում հնարավոր չէ ընդունելի դարձնել:
Այս առնչությամբ խոսելով նաեւ Իրանի դիրքորոշման մասին, Ժիրայր Լիպարիտյանն ասաց, թե «իրենց [իրանական կողմի] համար Մեղրին գրեթե սրբություն է»: «Այնտեղ կարելի չէ բանակցել Մեղրիի հարցը որեւէ ձեւով՝ առանց իրենց նեղացնելու», - ավելացրեց նա:
Երկրորդ տարբերակը, որը, ըստ Լիպարիտյանի, ադրբեջանական կողմից նախաձեռնությամբ հիմա շրջանառության մեջ է, Ղարաբաղի եւ Իրանի միջեւ ընկած ադրբեջանական 4 գրավյալ շրջանների վերադարձն է, ինչի դիմաց բացվում են հաղորդակցության ուղիները:
«Առաջարկությունը, կարծեք, այն է, որ այդ տարածքները լրիվ կամ մեծ մասամբ վերադարձվեն, ոչ միլիտարիզացված ձեւով այնտեղի փախստականները հետ գան, լինեն միջազգային դիտորդներ, թերեւս՝ ուժեր, փոխարենը բացվեն [տարածաշրջանում] երկաթգծերը», - ասաց Լիպարիտյանը:
Սա, փաստորեն, 97-ի սեպտեմբերի «փուլային կարգավորման» ավելի փոքր տարբերակն է, ըստ որի հայկական ուժերը մնում են Լաչինում, Քելբաջարում, Աղդամում, հակամարտ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է:
Ժիրայր Լիպարիտյանի տպավորությամբ, սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի կարագավիճակի լուծում չի տեսնում, սակայն ուզում է ինչ-որ առաջընթացի հասնել ու այդ նպատակով էլ առաջարկում է կիրառել փուլային կարգավորման ավելի փոքր տարբերակ:
Եթե նախկին առաջարկներին վերադառնալու հարց է առաջանում, ապա, Լիպարիտյանի կարծիքով, Հայաստանը հակված պիտի լինի վերադառնալ 1998-ի «ընդհանուր պետության» գաղափարին, իսկ Ադրբեջանը՝ 1997-ի փուլային կարգավորման տարբերակին:
«Իմ կարծիքով, եւ' 97-ի, եւ' 98-ի փաստատղթերը կարելի է այնպիսի ձեւով վերապատրաստել, որ ընդունելի լինի», - եզրակացրեց Ժիրայր Լիպարիտյանը:
Կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի բարձրացման մեջ Ժիրայր Լիպարիտյանը նորություն չի տեսնում: Նրա խոսքերով, Հայաստանի նկատմամբ Թուրքիան ջերմանում է, երբ Ղարաբաղի հարցով ընդունելի առաջարկ է տեսնում: Նրա կարծիքով, այսօրվա դրությամբ սեղանին դրված կարգավորման երկու տարբերակներով էլ Թուրքիան հետաքրքրվում է:
Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, մինչեւ նախագահական ընտրությունները հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, Լիպարիտյանը պատասխանեց, թե «նախագահ Քոչարյանը հայտարարել է, որ չեն հասցնի»:
Նախագահի մամուլի ծառայության ղեկավարը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը նման բան չի հայտարարել:
Հրաչ Մելքումյան, Երեւան