Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի նախկին մերձավորները չեն հերքել բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրի՝ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցած լուրը, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդեն համաձայնեցված է. Լեռնային Ղարաբաղը լինելու է Հայաստանի կազմում:
«Ես կարող եմ հաստատել, որ ժամանակին նկատի էր առնվում հենց այդպիսի պլան եւ այդ պատճառով էլ մենք հրաժարական տվեցինք», - ադրբեջանական «Զերկալո» թերթին ասել է Հեյդար Ալիեւի քարտուղարության նախկին ղեկավար Էլդար Նամազովը:
Թերթի թղթակցի ուղղակի հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարության օրոք քննարկվել է Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը, արտաքին քաղաքականության հարցերով Ալիեւի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հրաժարվել է պատասխանել՝ ասելով. - «Ես չեմ ցանկանում մեկնաբանել բոլորին հայտնի հարցերը»:
Ադրբեջանական մամուլը ուշադրություն է սեւեռում, որ միջանցքների մասին Հեյդար Ալիեւի հայտնի հայտարությունում եւ հայկական կողմի արձագանքներում խոսվել է միայն Լաչինի եւ Մեղրու միջանցքների կարգավիճակ մասին, ինչը նշանակում է, թե մյուս հիմնական հարցերը համաձայնեցված են:
Շաբաթվա սկզբին Ստամբուլում Հայաստանի եւ Թուրքիային արտգործանախարարների բանակցություններում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի վրա բավականին լուրջ ազդեցություն ունեցող Թուրքիան Ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է վճռական դերակատարություն ունենալ: «Բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը Ստամբուլում ասել է, թե Թուրքիան համաձայն է, որ Ղարաբաղը միացվի Հայաստանին», - գրում է ադրբեջանական թերթը:
Հրաչ Մելքումյան, Երեւան