«Առավոտ» թերթն այսօր ուշադրություն է հրավիրում, որ Ազգային ժողովի ամբիոնը գրավող պատգամավորների «ականջներից բռնելու» համար Ռոբերտ Քոչարյանը հենվում է Սահմանադրության նույն հոդվածի վրա, ինչ ընդդիմադիրները իմփիչմենթ պահանջելիս՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետականության, ազգային անվտանգության երաշխավորն է»։ Եվ այս հավասարության պայմաններում «եթե նախագահը՝ համապատասխան օրենքի բացակայության դեպքում, կարող է հրամանագիր ստորագրել, որով թույլատրվում է քաշել պատգամավորների ականջները, ապա պատգամավորներն առավել եւս կարող են, ղեկավարվելով ԱԺ կանոնակարգով, քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ նաեւ նախագահի պաշտոնանկության հարցը», - տրամաբանում է «Առավոտ»-ը:
«Օրրան» թերթի դիտարկմամբ, թե' ընդդիմությունը, թե' իշխանությունները փոխել են իրենց մարտավարությունը: «Նախկինում Ռոբերտ Քոչարյանը իր առաջիկա կամ նախատեսվելիք քայլերը չէր ուրվագծում. ընդհակառակը՝ իրեն անհաճո գործիչների «գլխի տակ փափուկ բարձ դնելով», նա իր քայլերով, սովորաբար, անակնկալներ էր մատուցում ընդդիմադիրներին՝ դրանով իսկ ապահովելով ոչ միայն իր կատարածի արդյունավետությունը, այլեւ մտածելու ու համարժեք քայլեր ձեռնարկելու հնարավորություն չտալով ընդդիմադիրներին: Մինչդեռ այսօր», - համեմատում է «Օրրան»-ը, - «նա խոստանում է «մեկուսացնել», «ականջներ ձգել», «միջամտել», «հրամանագիր ստորագրել», եւ որ ամենակարեւորն է՝ «հստակ վերաբերմունք հայտնել 27-ի դեպքերին իր մեղսակցության մասին մեղադրանքների եւ նման հայտարարություններ անողների առնչությամբ»: Մի կողմ թողնելով հիշյալ եւ մյուս սպառնալիքների իրավականությունն ու տոնը, տարակուսանք է հարուցում խաղաքարտերը բացելու նրա աննախադեպ քայլը: Իսկ եթե, հանկարծ, այս ամենը դիտարկենք նախորդների տրամաբանությամբ, ասել է թե՝ այս քայլերը չէ, որ արվելու են, այլ դրանցից շատ ու շատ ավելի վատ բաներ», - հեռագծում է «Օրրան»-ը, ընդհանուր առմամբ ամփոփելով, որ հակամարտ ճամբարների մարտավարության փոխատեղումը անկանխատեսելի է դարձնում իրադարձությունների հետագա զարգացումները:
Դաշնակցության բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանը «Օրրան»-ի հարցազրույցում այսօր ասում է. «Քաղաքական հստակ դիրքորոշումները անհրաժեշտ են նախ հենց իշխանության ներսում կայունություն եւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Ապա՝ իշխանությունները պարտավոր են ներքաղաքական հարցերում ցուցաբերել խնդիրներին լուծում տալու, ներքին կայունությունն ու միասնականությունը ապահովելու կարողականություն... Առաջին հերթին հենց իշխանություններից է ակնկալվում, որ երկրի մթնոլորտը դրականորեն ձեւավորելու համար սկիզբ դնեն ներքին երկխոսության, քննարկումների»: «Երկրի ղեկավարը կամ ղեկավարությունը չպետք է անընդհատ հարցեր դիմագրավողի ու հակազդողի դերում գտնվի», - ընդգծում է Դաշնակցության ներկայացուցիչը:
Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների բովանդակության մասին հայտարարություններ արեց հենց հիմա: «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանությամբ, պատճառն այն է, որ Ալիեւը դժվարանում է դիմադրել խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքում պահանջող միջնորդների ճնշմանը, ինչը վտանգի տակ է դնում նաեւ իշխանությունը որդուն փոխանցելու նրա ծրագրերը: Այս իրավիճակում նա փորձում է իր հայտարարություններով Հայաստանում ճգնաժամ հրահրել, գուցեեւ՝ իշխանափոխություն, ինչը կխափանի բանակցային գործընթացը՝ ո'չ իր մեղքով:
Օրերս Թուրքիայում եղած «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը հարցազրույց է ունեցել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող կոալիցիայի անդամ, «Մայր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, Թուրքիայի առողջապահության նախկին նախարար Ակարջալիի հետ: Ըստ վերջինիս, «հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին առկա մեկ խոչընդոտ կա ընդամենը. դա հայկական Սփյուռքն է: Սփյուռքի համար հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանի պետականության կայացմանն օգնելն է, այլ ինքնապահպանությունը, եւ այսօր այն, ըստ էության, ոչ թե Հայաստանի զարգացման, այլ հենց ինքնապահպանման գործով է զբաղված: Դրա համար նախեւառաջ օգտագործվում է հակաթուրք կեցվածքը», - նշել է թուրք պատգամավորը: Այսուհանդերձ, նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումը անխուսափելի է. «Եթե երկու երկրները ինքնակամ չգնան հարաբերությունների կարգավորման, ԱՄՆ-ը պիտի ստիպի այդ բանն անել: Որովհետեւ սա ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի պետական շահերի ոլորտն է: Սա նաեւ ԱՄՆ-ի շահերից է բխում: Իսկ ԱՄՆ-ը ոչ հայամետ է, ոչ թուրքամետ: Ամերիկան Ամերիկա է, որ նախեւառաջ սեփական շահերն է հետապնդում: Բայց իմ համոզմունքն այն է, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են ինքնուրույն զարգացնել իրենց հարաբերությունները, եւ սրա վկայությունը հայ-թուրքական ուղղակի շփումներն են ԱՆ ներկայացուցիչների եւ նախարարների մակարդակով»:
Վաշինգտոնում գտնվող «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական գործերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժանմունքի մի պաշտոնյա էլ ասել է. «Մենք չենք կարող Թուրքիային ստիպել բացել հայ-թուրքական սահմանը, հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք միայն կարող ենք քաջալերել։ Այս ուղղությամբ Երեւանը լավ գործ է տանում։ Հայաստանի ԱԳՆ-ում եւ նախագահական ապարատում կան դիվանագետներ, որոնք շատ լավ հասկանում են հարցի կարեւորությունը։ Նրանք հայրենասեր հայեր են։ Թուրքիան պատրաստ է փոքր քայլերով առաջ շարժվել, Հայաստանը պատրաստ է պատասխանել այդ քայլերին»։
Վաչե Սարգսյան