Ֆրանսիայի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը զարմանք է արտահայտել Ադրբեջանի նախագահի՝ անցած շաբաթ արած հայտարարության կապակցությամբ, թե Փարիզում անցած տարի ձեռք էր բերվել տարածքների փոխանակման մասին համաձայնություն, որից հետագայում հրաժարվել է հայկական կողմը:
«Մի քիչ զարմանալի է, որ նախագահ Ալիեւը այդպիսի հայտարարություն է արել, քանի որ Փարիզում, իսկ դրանից հետո Քի Ուեսթում ընթացած բանակցությունները չեն կարող հրապարակվել», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Կատրին Վալիսկին: - «Դրանք գաղտնի են եւ պետք է գաղտնի պահվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական համաձայնություն չի կայացվել երկու կողմերի միջեւ»:
Հունիսի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի նորանշանակ համանախագահ Հյուգ Պերնեի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել էր, թե 2001 թվականին մարտին Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ փոխանակել Մեղրիի եւ Լաչինի միջանցքները:
«Քննարկումների ժամանակ նշվել էր, որ Մեղրին լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Լաչինը՝ Հայաստանի: Նախագահ Շիրակը հատկապես շեշտել էր սա՝ նշելով, որ երկու միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը», - ասել էր Ալիեւը, ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունը Քի Ուեսթում խախտել է հայկական կողմը:
Հայաստանի պաշտոնյաները հերքել են Ալիեւի այդ հայտարարությունը: Նախագահ Քոչարյանը ասել էր, թե այն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակ է հետապնդում:
«Բացարձակապես չեմ կարող ոչ մեկնաբանել եւ ոչ էլ հերքել նախագահ Ալիեւի հայտարարությունները», - այսօր ասաց Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, ավելացնելով, որ բանակցությունները գաղտնի պահելու պահանջը ժամանակին արտահայտել էին հենց իրենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:
Այդուհանդերձ, հարցին, թե արդյո՞ք նախագահ Ժակ Շիրակը որեւէ ձեւով ազդեցություն է գործել տարածքների փոխանակման ծրագիրը Հայաստանին ընդունել տալու համար, Կատրին Վալիսկին պատասխանեց, թե Ժակ Շիրակի, ինչպես եւ Մինսկի խմբի երեք համանախագահների դերը բանակցությունների առաջընթացին օժանդակելն է, բայց ոչ կողմերին որեւէ համաձայնություն կամ լուծում պարտադրելը:
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ ժամանելու են Էստոնիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանին, որն այդ օրերին պաշտոնական այցով լինելու է մերձբալթյան երկրներում:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ