Մատչելիության հղումներ

Թուրքիան բանակցություններ է անցկացնելու Ղարաբաղյան կարգավորման հարցով


Անկարա («Ռոյթեր» գործակալություն) - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը երեքշաբթի օրը ասել է, թե այս ամսվա ընթացքում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Եռակողմ հադիպումները նախաձեռնել էր Թուրքիան անցած ամիս Ռեյկյավիկում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին՝ փորձելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարիներ ի վեր ձգվող հակամարտությունը:

«Հակառակ իմ սպասելիքների, այդ հանդիպումը շատ ընդունելի ու էական էր: Ես այդպիսի ակնկալիքներ չունեի», - լրագորղներին ասել է Ջեմը: - «Մենք մի նոր հանդիպում ենք անցկացնելու Ստամբուլում Հայաստանի արտգործնախարարի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ՝ եթե նա նպատակահարմար համարի ու ժամանակ գտնի»:

Օսկանյանն ու Ալիեւը մասնակցելու են հունիսի 25-ին Ստամբուլում անցկացվելիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG